Պատրաստում ենք շերտավոր խմորով տնական համեղ խաչապուրի. Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին միշտ հիանալի է ստացվում.
Պատրաստում ենք շերտավոր խմորով տնական համեղ խաչապուրի. Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին միշտ հիանալի է ստացվում
Բաղադրիչներ՝
խմոր՝
400 գ. սառը կարագ
2 ձու
150 մլ. սառը ջուր
650 գ. ալյուր (4 բաժակից մի քիչ ավել)
3 ճգդ. օղի / կոնյակ
2 ճգդ. քացախ
մի պտղունց աղ:
Պատրաստում ենք շերտավոր խմորով տնական համեղ խաչապուրի. Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին միշտ հիանալի է ստացվում
Ձուն և աղը միասին հարեք, ավելացրեք սառը ջուրը, քացախն ու օղին:
Ալյուրը լցրեք սեղանին, վրան լցրեք կտրատած սառը կարագը, արագ-արագ խառնեք իրաիր մինչև ոլոռի չափսի փշուրներ առաջանան :Մեջտեղում փոս բացեք, մեջը լցրեք ձվով հարած զանգվածը, խառնեք իրար մինչև խմորը սկսի մի փոքր իրար կպչել, շատ պետք չէ հունցել, քանի որ ձեր ձեռքերի ջերմությունից կարագը կհալվի:
Խմորը գնդեք, բաժանեք 4 մասի և 2 ժամով դրեք սառնանրան:
Պատրաստում ենք շերտավոր խմորով տնական համեղ խաչապուրի. Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին միշտ հիանալի է ստացվում
Միջուկ՝
1 կգ. պանիր (Սուլուգունի կամ Լոռի)
500 գ. կաթնաշոռ
1 ձու:
Պանիրը մեծ անցքերով քերիչով անցկացրեք և ավելացրեք կաթնաշոռն ու ձուն ու մի լավ խառնեք:
Միջուկը պատրաստելուց հետո գրտնակով բացեք շերտավոր խմորը, քառակուսիներ կտրատեք, մեջը դրեք միջուկը և տվեք եռանկյան տեսք,վրան հարած ձու քսեք ու դրեք թխվելու (180 աստիճում, 20-25 րոպե):