Շատ պարզ և արագ, անչափ համեղ և անուշաբույր բուլկիներ, պահպանեք բաղադրատոմսը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
4 խնձոր՝ մանր խորանարդիկների կտրատած
500գ ալյուր
120գ շաքարավազ
4 ձու
200գ հալացրած մարգարին
վանիլին
2,5թ․գ․ փրխեցուցիչ
Պատրաստման եղանակ․
Խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել կտրատած խնձորը։ Խմորը ճաշի գդալով լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Միմյանցից հեռու լցնել, քանի որ բուլկիները թխվելու ընթացքում մեծանալու են։
Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 10-15 րոպե, 200 ջերմաստիճանի ներքո։
Շաքարի փոշի ցանել։
Բարի ախորժակ։