Դուք կարող եք օգտագործել այս հզոր միջոցը տնային պայմաններում։ Մենք այսօր կպատմենք ձեզ, թե ինչպես բուժեք տարբեր հիվանդությունները աղի, պղպեղի և կիտրոնի օգնությամբ։
Կոկորդի ցավը
Խառնեք մեկ ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութը, ½ թեյի գդալ աղացած սև պղպեղի և մեկ թեյի գդալ բարձր որակի աղի հետ։ Լցրեք այդ ամենը մեկ բաժակ տաք ջրի մեջ և խառնեք։ Ողողեք կոկորդը մի քանի անգամ օրվա մեջ, որպեսզի նվազեցնեք ցավը և ազատվեք ուժեղ հազից։
Բաժանեք հավասար մասերի աղացած սև պղպեղը, դարչինը, քիմիոնը (չամանը) և կարդամոնը (հիլը), խառնեք դրանք ու լավ մանրացրեք՝ հասցնելով փոշու։ Շնչեք խառնուրդը և կտեսնեք, թե ինչպես է փռշտոցը ազատում ձեզ խցանված քթից։
Լեղապարկի քարերը
Լեղապարկի քարերը խոչընդոտում են աղեստամոքսային տրակտի աշխատանքին, ինչպես նաև հանգեցնում են անտանելի ցավի։ Խորհուրդ ենք տալիս խառնել 3 մասերի ձիթապտղի յուղը, 1 մաս կիտրոնի հյութը և 1 մաս սև պղպեղը։ Օգտագործեք այս միջոցը, լեղապարկի քարերից ազատվելու համար։
Ստոմատիտ
Խառնեք մեկ ճաշի գդալ հիմալայան աղը տաք ջրով լի բաժակում։ Ողողեք այս լուծույթով բերանի խոռոչը սնունդ օգտագործելուց հետո, որպեսզի բուժեք ձեր բերանի խոռոչի լորձաթաղանթը։ Այս միջոցը կօգնի ձեզ ազատվել վնասակար բակտերիաներից և կբուժի վնասվածքները ավելի շուտ։
Ավելորդ քաշից ազատվել
Ավելացրեք ¼ թեյի գդալ աղացած սև պղպեղը, 2 ճաշի գդալ թարմ հյութը և մեկ ճաշի գդալ մեղրը մեկ բաժակ ջրի մեջ։ Այս միջոցը կարագացնի ձեր նյութափոխանակությունը։
Սրտխառնոց
Կիտրոնի հոտը վերացնում է սրտխառնոցը։ Խառնեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը և մեկ թեյի գդալ սև պղպեղը։ Լուծեք այն մեկ բաժակ տաք ջրի մեջ։ Խմեք ըմպելիքը դանդաղորեն, քանի դեռ դուք չեք զգացել փոփոխություն։
Ատամի ցավ
Խառնեք ½ թեյի գդալ աղացած պղպեղը և ½ թեյի գդալ մեխակի յուղը։ Այս խառնուրդը կօգնի ազատվել ատամի ցավից։
Մրսածություն և գրիպ
Ճզմեք կես կիտրոնի հյութը և ավելացրեք այն մեկ բաժակ տաք ջրին։ Այս ըմպելիքը վերացնում է մրսածության ախտանշանները։ Դուք նաև կարող եք թողնել կիտրոնի կեղևը և փափուկ մասը և խառնել այն մեկ ճաշի գդալ հում մեղրի հետ։ Օգտագործեք այս ցիտրուսային միջոցը, մինչև ձեզ կզգաք ավելի լավ։
Քթի արյունահոսություն
Ներծծեք բամբակի կտորը կիտրոնի հյութի մեջ և դրեք այն քթածակերին։ Գլուխը կախեք մի փոքր առաջ, այնպես, որ արյունը չգնա կոկորդ։ Սա նաև կօգնի ազատվել սրտխառնոցից։ Արյունահոսությունը կդադարի գրեթե միանգամից։