Շատերն են խռմփացնում քնած ժամանակ, ինչը, իհարկե, խանգարում է նրանց հարազատներին: steptohelath.ru կայքը գրում է, որ խռմփոցը կարող է լուրջ խնդիրներ ունենալու ախտանշան լինել՝ չնայած այն կարող է առաջանալ զանազան պատճառներով: Կայքը ներկայացրել է մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից:
1. Խռմփոցն առաջանում է օդի՝ շնչառական օրգաններ մուտք գործելու խնդիրների պատճառով: Խռմփոցից ազատվելու ամենապարզ միջոցներից մեկն ավելի շատ բարձ օգտագործելն է:
2. Միջոցներից մեկն էլ փորի վրա պառկած դիրքով քնելն է: Եթե դուք մեջքի վրա պառկած դիրքով եք քնում, լեզուն կարող է խոչընդոտել օդի մուտքին շնչառական օրգաններ և խռմփոց առաջացնել: Եթե այս հնարքն ամբողջությամբ չօգնի ազատվել խռմփոցից, ապա գոնե ձայնն ավելի ցածր կդարձնի:
3. Մենթոլը լավ միջոց է խռմփոցի դեմ, եթե այն առաջացել է մրսածության կամ գրիպի պատճառով:
4. Եղինջի թուրմը ևս կարող է օգտակար լինել խռմփոցից ազատվելու գործում: Թուրմը կարելի է պատրաստել, թողնել, որ մոտ 10 րոպե սառի, և խմել:
5. Խռմփոց առաջացնող պատճառներից են ճարպակալումն ու ավելորդ քաշը: Այդ պատճառով էլ դրա դեմ պայքարելու լավ միջոց կարող է դառնալ նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելը:
6. Խռմփոց առաջացնող հիմնական պատճառներից մեկն էլ ծխելն է: Ծխելը թողնելը կօգնի ոչ միայն ազատվել խռմփոցից, այլև չվնասել ձեր օրգանիզմին:
7. Ալկոհոլը ևս կարող է խռմփոցի առաջացման պատճառ դառնալ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում քնելուց մի քանի ժամ առաջ խուսափել ալկոհոլի օգտագործումից:
8. Որոշ մասնագնետներ էլ նշում են, որ պետք է ուշադրություն դարձնել նաև այրոցին. այն կարող է խռմփոցի առաջացման պատճառ դառնալ: Իսկ այրոցից ազատվելու համար կան բազմաթիվ բնական միջոցներ: