6 կարևոր ստուգում, որ պետք է անի յուրաքանչյուր կին՝ համոզվելու համար, որ ինքն առողջ է

Ցանկացած հիվանդություն հաղթահարելու լավագույն միջոցը դրա դեմը ժամանակին առնելն է։

Ախտանշանները ժամանակին նկատելու դեպքում մարդ ավելի շատ շանսեր է ունենում բուժվելու։
Այսօր կխոսենք 6 կարևոր կետերի մասին, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ ստուգել՝ համոզվելու համար, որ առողջ եք։

Գոտկատեղ

Եթե նույնիսկ ավելորդ քաշը ձեզ չի անհանգստացնում, դա դեռ չի նշանակում, որ դրան հետևել պետք չէ։ Գոտկատեղի լայնքը շատ կարևոր է, քանի որ փորի հատվածում ճարպերը կարող են նյութափոխանակման խնդիրների մասին խոսել, որոնք բերում են շաքարախտի, անոթների աթերոսկլերոզի, որն էլ իր հերթին սրտանոթային հիվանդությունների է բերում։

Հասակ

Այս կետը կարող է տարօրինակ թվալ, բայց իրականում այն կարող է օգնել որոշ խնդիրներ հայտնաբերել։ Հասակը չափեք տարին մեկ անգամ։ Հասակի իջեցումը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների մասին։

Զարկերակ

Շատ արագ զարկերակը կարող է վկայել սրտի հետ կապված հիվանդությունների, վահանաձև գեղձի և արյան հիվանդությունների մասին։ Ամիսը մեկ անգամ ստուգեք ձեր զարկերակը։ Նորմայում այն պետք է 60-100 լինի մեկ րոպեում։

Արյան ճնշում

Մեկ-երկու շաբաթը մեկ չափեք ձեր ճնշումը։ Չափելուց երեսուն րոպե առաջ մի օգտագործեք կոֆեին, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ և ֆիզիկական ծանրաբեռնվածություն մի ունեցեք։ Նորման պետք է լինի՝ վերևի թիվը 130-ից պակաս, ներքևինը՝ 80-ից պակա։

Կուրծք

Հանվեք և ուսումնասիրեք ձեր կուրծքը հայելու մեջ։ Ուշադրություն դարձրեք ցանկացած փոսիկի, խալի կամ պնդացման վրա, ինչպես նաև աջ և ձախ կրծերի միջև տարբերությունների վրա։

Մաշկ

Այստեղ խոսքը ձեր խալերն ուսումնասիրելու մասին է։ Ամիսը մեկ անգամ հանվեք և հայելու առաջ կանգնեք ու ուշադիր ուսումնասիրեք ձեր խալերը, որոնք կասկածելի կարող են թվալ՝ չափսը, գույնը, ձևը և այլն։ Եթե ոչ տիպիկ խալ գտնեք կամ նոր խալ, որը արագ կերպով մեծանում է, անպայման դիմեք բժշկի։