Ինչն էր պատճառը, որ Արթուրը հանեց վզից՝ իր նվաճած մեդալը․ Բոլորը զարմացել էին

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց օլիմպիական չորրորդ՝ արծաթե մեդալով․․

Օլիմպիական չեմպիոնը Փարիզ-2024-ի եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Սարավիին: Երկրորդ մրցափուլում Սարավին ոտքի գործադրումով հրեց Ալեքսանյանին եւ երկու միավորանոց հնարք կատարեց․․Արթուրը չելենջ պահանջեց, բայց մրցավարները չբավարարեցին․․․

Մեդալների հանձնման արարողության ժամանակ Ալեքսանյանը ստացավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանեց այն կրծքից․․․

Հիմնական պատճառը, թերևս, այն էր, որ Արթուրը դժգոհ էր մրցավարների սխալ որոշումից․․ Բացի այդ կա տեսակետ նաև, որ Արթուրը անասելի մեծ ցանկություն ուներ ոսկին նվաճելու, ինչը շատ բնական է, ու ծանր տարավ այն փաստը, որ այս անգամ դա նրան չհաջողվեց, թեպետ պետք է ասենք, որ․․․

«Սպիտակ արջը» մեզ համար բացարձակ չեմպիոն է ու միշտ էլ կմնա այդպիսին