Ես իմ երեխուն չեմ սիրում, պատրաստ եմ նվիրել, կարգին մարդիկ լինեն կտամ իրանց

Յոթ ամիս առաջ երեխա եմ լույս աշխարհ բերել, երեխան ցանկալի էր, երկար սպասված, բոլորն ուրախ էին, որ նրան տեսան, բայց ես նրան չեմ սիրում, վախենում եմ նրան դժբա խտացնել: Սկզբում երեխան գիշերը չէր քնում, բայց ցերեկը քնում էր:

Հիմա նա չի քնում ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Գիշերը նա քնում է միայն այն ժամանակ, երբ ես նրան գրկում եմ: իմ գրկում, բայց ես ինչքա՞ն կարամ նստած մնամ գիշերը: Ցերեկը նա արթնանում է կես ժամը մեկ։


Ես կա տա ղում եմ, որ իրա լացը լսում եմ, ուզում եմ հար վածել նրան, ուզում եմ վերցնել ու պատերով տալ, ու մի օր երևի կանեմ: Էլ չեմ դիմանում: Կիսուրս ծակ պրոֆեսորություն ա անում ու ասում ա էդ կոչվում ա հետծննդյան դեպրեսիա: Ասեցի, էլ գլուխս մի տար, կամ տար պահի, կամ էլ տեսնեմ ովա ուզում կտամ իրան: Մամաս ասում ա, եթե նման բան անես, անունդ չեմ տա:

Բայց ինչ անեմ ներվերս չի հերիքում, վա խե նում եմ, որ մի օր ես կվն ասեմ երեխուն: Ես ուզում եմ հանգիստ ապրեմ, առաջվա պես ընկերուհիներիս հետ գնամ կաֆե, նստեմ: