Անչափ ախորժելի ու համեղ կոտլետներ. ուտեստը միանշանակ դուր կգա ձեզ:
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 3 հատ
2. Սպանախ – 1/2 բաժակ
3. Սոխ – 1/2 հատ
4. Գազար – 1 հատ
5. Եգիպտացորենի ալյուր – 1/2 ճ/գ
6. Չիլի պղպեղ – 1/2 թ/գ
7. Աղ
8. Բուսայուղ
9. Թթվասեր
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը և գազարը քերել, ջուրը քամել:
2. Սպանախը և սոխը կտրատել, ավելացնել կարոտիֆլին և սպանախին: Այնուհետև համեմել աղով, պղպեղով, լցնել եգիպտացորենի ալյուրը և լավ խառնել:
3. Գդալով տապակի մեջ կոտլետներ ձևավորել և երկու կողմից տապակել բուսայուղով: Մատուցել թթվասերի հետ:
Բարի ախորժակ: