1. Հիշիր, ոչ մի անհնարին բան չկա:
2. Եթե մարդն ինձ հիասթափեցնում է, ես նրան բացառում եմ իմ կյանքից: Ես կարող եմ բարևել նրան ու խոսել հետը, բայց որպես մարդ` նա ինձ համար արդեն գոյություն չունի:
3. Լավ հիշում եմ տատիկիս խոսքերը, ով ասում էր` հիշիր, աղջիկս, երիտասարդ աղջիկն արքայադուստր է, 40-ն անց կինը` թագուհի, իսկ 50-ից հետո նա կոմսուհի է:
4. Միշտ էլ կգտնվի մի կենդանի, ով քո մասին մի զզվելի բան կմտածի, մի ուրիշը, ով այդ ինֆորմացիան կտարածի, երրորդը, որ իր կողմից ինչ-որ բան կավելացնի, և մի ոչխար, որ անպայման կհավատա այդ ամենին:
5. Ցավոք, շատ ուշ է կինը հասկանում, որ ամուսնության գրանցման վայրում ոչ թե ամուսնության վկայական է ստանում, այլ երկրորդ աշխատանքային գրքույկը:
6. Ի՞նչ կարող է անել կինն առանց տղամարդու: Այստեղ մեկ տարբերակ կա` ամեն ինչ:
7. Տարիների հետ ես հասկացել եմ, որ պարտադիր չէ` թռչելու թևեր ունենաս, բավական է սոսկ կողքիդ ունենալ մարդիկ, ովքեր քեզ թույլ չեն տա ընկնել:
8. Կոշիկներ գնեցի, կիսաշրջազգեստ չկա, կիսաշրջազգեստ գնեցի, վերնազգեստ չկա, դա էլ գնեցի, բաճկոն չկա, բաճկոնին հարմար պայուսակ չկա, պայուսակն էլ գնեցի ու տեսա, որ… կոշիկները չեն սազում հետը:
9. Միայն մի պահ կա քնի ու աշխատանքի միջև, ու հենց դա էլ կոչվում է կյանք:
10. Ի~նչ եք ասում, ինձ սև ցուցակ են գցել: Թեկուզ Կարմիր գրքի մեջ ներառեք, թքած ունեմ:
11. Ծանոթներիցս մեկին մի անգամ հարցրի, թե նա պանիր սիրո՞ւմ է արդյոք, ինչին վերջինս բացասական պատասխան տվեց: Այ քեզ տարօրինակ բան. Առնետի մեկն է, բայց պանիր չի սիրում:
12. – Ասացեք խնդրեմ, իսկ ո՞ր քարն է ձեզ պահպանում: