ԱՆՊԱՅՄԱՆ ՓՈՐՁԵՔ. Չnր հազի բnւժման ժnղnվրդական միջnց

Կես թեյի գդալ սոդա,
Մեկ ճաշի գդալ մեղր,
250մլ ջուր,

5֊6 դափնու տերև։
Պատրաստումը.

Վերցրեք էմալե կաթսա և լցրեք դրա մեջ բոլոր բաղադրիչները (դափնու տերևը պետք է մանրացնեք), ավելացրեք սառը ջուր և դրեք կրակի վրա։

Երբ զանգվածը եռա իջեցրեք կրակը և թողեք դանդաղ եփվի ևս 15 րոպե։ Որից հետո պետք է քամեք և թողնեք թրմվի։

Օգտագործումը.

Եթե Ձեզ մոտ սկսվել է ուժեղ չոր հազ, ապա խմեք այս միջոցից մեկ ճաշի գդալ երեք ժամը մեկ։ Իսկ արդեն երեկոյան հազը կնրբանա։ Այդ ժամանակ կարող եք դոզան իջեցնել և խմել մեկ ճաշի գդալ օրվա մեջ 3֊4 անգամ։

Այս խառնուրդը երեխաներին կարելի է միայն երեք տարեկանից հետո մեկ թեյի գդալ օրվա մեջ երեք անգամ, եթե իհարկե չկա ալերգիա։