-Կներեք, բայց…,- ձեռքերը տարածեց բժ իշկը:
Ես նման բան չէի սպասում: Հաստատ սա չէի սպասում: 3 ամի՞ս…էսքան կարճ ժամանա՞կ…Մտքերի մեջ վերադարձա տուն։ Մտատուն ու մարդուս ասեցի, որ մենք պետք ա բաժանվենք: Խեղճի աչքերը թռան ճակատին: Ասում ա. Գժվե՞լ ես, ի՞նչ բաժանություն, ինչի՞ համ ար: Ասեցի.
-Հետո կիմանաս:
Հավաքեցի իրերս ու գնացի ընկերուհուս տուն: Ինձ պետք է մենակ մնալ:Հասկացա, որ կյանքը իմ կողքով է անցել ու ես բան չեմ հասկ ացել իմ կյանքից: Ուզում էի վերջին ամիսները ապրել ինքս ինձ համար: Գիտե՞ք, հենց էդ ժամանակ զգացի, թե որքան կարևոր ա կյան քի ամեն մի վայրկյանը, րոպեն: Երբ ապրում ես ու քեզ թվում ա, թե շատ ժամանակ ունես, ուշադրություն չես դարձնում րոպե ներին: