ԱՄՆ բնակիչը դրսում գտած 20 դոլարով վիճակախաղի տոմս է գնել և 1 մլն դոլար շահել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Ջերի Հիքսը վիճակախաղով 1 մլն դոլար է շահել. հատկանշական է, որ նա հաջողակ տոմսը գնել է խանութի ավտոկայանատեղիում պատահմամբ գտած 20 դոլարով, գրում է CNN-ը:

Նշվում է, որ բոլոր հարկային գանձումներից հետո տղամարդը ստացել է 429,007 դոլար: Սակայն եթե նա հրաժարվեր գումարը միանգամից ստանալուց, ապա ամբողջ 1 մլն դոլարը ստանալու էր մաս-մաս՝ 20 տարվա ընթացքում:

Հիքսը ծրագրում է այդ գումարն օգտագործել իր երեխաներին օգնելու և 56 տարվա ատաղձագործի աշխատանքից թոշակի անցնելու համար:

Աղբյուր