Ես ամուսնուս կորցրեցի այն վատ տարիներին և ինձ շատ մեղավոր եմ զգում, որովհետև ինքը շատ երկար ժամանակ հիվանդ էր և իրեն հատուկ սնունդ էր պետք, որ ես չէի կարող տալ: Ես ինձ շատ մեղավոր եմ զգում: Այսօր շատ է եղել, որ մի պատառ վերցրել եմ ու զգացել եմ, որ ես իրեն չեմ տվել, բայց դա իրեն պետք էր:
Նրա պակասը շատ եմ զգում, ավելի շատ, քան առաջ: Ուզում եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք, պահպանենք: Ափսոսում եմ, որ շատ բան կար, որ իրեն պիտի ասեի, բայց չասացի, շատ բան պիտի անեի, որ չարեցի: Գնահատենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են: Ինչու չէ՞, ամեն օր մարդուն ասենք, որ սիրում ենք իրեն: Դա շատ կարևոր է»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Էվելինա Շահիրյանը: