Գնացել էի արտերկիր աշխատելու․ Երբ հետ էկա, կինս ասեց, որ մերս գնացել ա գյուղ․ Մտածեցի մերս հաստատ մենակ գյուղ չէր գնա, հասկացա, որ մի բան էն չի․․․Ես մի քանի ամիս էր խոպանում էի, էլ չէի դիմանում, մի քիչ փող աշխատեցի ու հետ եկա: Տնից լավ տեղ չկա, որտեղ քեզ սպասում են ընտանիքդ, ծնողդ:
Մերս մի ժամանակ գյուղում էր ապրում: Բայց, երբ մեծացավ, էլ չէր կարողանում մենակ յոլա գնար ու բերեցի մեր տուն:Գիտեի, որ հա րս ու կիսուր իրար հետ էդքան էլ լավ յոլա չեն գնում, բայց երկուսին էլ խնդրեցի, որ լեզու գտնեն իրար հետ: Շատ էի կարոտել բոլորին, մորս, կնոջս, երեխեքիս:
Ճանապարհին պատկերացնում էի, թե ոնց կուրախանան, որ ինձ տեսնեն: Պատկերացնում էի մորս ուրախությունը:Նման պահերին մորս աչքերում միշտ արցունքներ են հայտնվում ու մորս աչքերը սկսում են փայլել: Ոչ մեկին չէի ասել, որ վերադառնում եմ: Ուզում էի սյուրպրիզ անեմ:
Դուռը զանգեցի: Կնիկս բացեց ու ուրախացած թռավ գիրկս,երեխեքս էլ մյուս կողմից վազելով եկան: Սպասում էի, որ մերս խոհանոցից դուրս կգա:Բայց չկար: Կնիկս ասեց, որ մերս գնացել ա գյուղ: Ես չհավատացի:Մերս հաստատ չէր կարա մենակ գնար գյուղ: Հասկացա, որ մի բան էն չի:
Երեխեքին հարցրի, թե ուրա տատին, ուսերը թափ տվեցին: Ինչ ասես մտքովս անցավ: Էն ինչ իմացա, վեր էր իմ բոլոր պատկերացում ներից:
Կնիկս մորս տարել էր ծե րանոց: Կնիկս ասեց, իբր մամաս ինքնա ուզել, որ իրն տանեն իրա հասակակիցների մոտ: Նույն օրը գնացի
ու տուն բերեցի մորս: Իսկ կնգաս տնից դուրս արեցի: Իմ կյանքում էլ ինքը տեղ չունի: