Մատների միջև հեռավորությունը կարող է շատ բան վկայել բնավորության մասին․․․Ստուգե՞նք

Մատների միջև հեռավորությունը կարող է շատ բան վկայել բնավորության մասին․․․Ստուգե՞նքՄարդու բնավորության մասին շատ բան կարելի է իմանալ՝ նույնիսկ առանց ծանոթանալու նրա հետ։ Բավական է ուշադրություն դարձնել նրա ժեստերին և վարքին։ Հան գիստ պահեք մատները և որոշեք դրանց միջև հեռավորության չափը։

1. Մեծ հեռավորություն։

Բաց մարդ եք։ Ազատ թռչուն եք, ցանկացած իրավիճակում մնում եք այնպիսին, ինչպիսին կաք, և չեք փորձում գոհացնել մյուսներին։ Երբեք չեք թաքցնում զգացմունքները։ Շատ ընկերներ ունեք, հեշտությամբ ծանոթություններ եք հաստատում։ Մարդիկ սիրում են ձեզ և ձգտում են դեպի ձեզ։

2. Փոքր հեռավորություն։

Ձեզ կարելի է բաց մարդ համարել, բայց ամեն դեպքում՝ կգտնվեն բաներ, որոնցով աշխատում եք չկիսվել։ Միշտ ղեկավարվում եք ողջ ամիտ տրամաբանությամբ, ինչը հատուկ չէ շատերին։ Բավական զուսպ մարդ եք, միևնույն ժամանակ՝ կարողանում եք թուլանալ և ուրախանալ։ Այլ բառերով ասած՝ ներդաշնակ անձ եք։ Գիտեք՝ երբ է հարկավոր խոսել, երբ է հարկավոր լսել։ Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ են դիմում ձեզ՝ խորհուրդ ստանալու համար։

3. Առանց հեռավորության։

Փակ մարդ եք։ Գնահատում եք անձնական տարածությունը և կարծում եք, որ պարտադիր չէ անձնական «իրերով» կիսվել մյուսների հետ։ Խելամտությունը ձեզ թույլ չի տալիս վստահել մարդկանց։ Նրանք դեռ պետք է արժանանան ձեր վստահությանը։ Քաղաքավարի եք, հարգալից եք վերաբերվում մարդկանց: Շատախոս չեք, բայց կարողանում եք լսել։