Մագան խոսել է Սուրենից բաժանվելու մասին. Բացառիկ տեսանյութ

‍Մագան խոսել է Սուրենից բաժանվելու մասին. բացառիկ տեսանյութ

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկnւմների թեմա է դարձել Մագա Հարությունյանի և Սուրեն Փահլևանյանի բաժանման մասին լուրը։

Շատ օգտատերեր կարծիք էին հայտնում, որ նման զարգացում կարելի էր սպասել, մինչդեռ մյուսներն այն հերթական կեղծ տեղեկատվություն էին համարում։

 

Տարածված խոսակցությունները այնքան լայն արձագանք են գտել, որ անգամ Մագան չի կարողացել անտեսել դրանք։ Նրա խոսքով՝ նույնիսկ իրենց ընկերներն են սկսել հարցուփորձ անել՝ փորձելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում։

Մագան Ինստագրամի story-ներում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Սուրենի հետ միասին պարզաբանել է իրավիճակը՝ ընդգծելով, որ իրենց կյանքում ամեն ինչ կարգին է, և լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 2024 թվականի ապրիլի 20-ին՝ պսակադրվելով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նրանց հարսանեկան լուսանկարները լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում, որտեղ զույգը շարունակում է ստանալ ընկերների և հետևորդների ջերմ մաղթանքները։

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը մեկնաբանություններում գրել է․ «Երջանիկ եղեք, խենթ մարդիկ»։

Մագան ավելի վաղ նշել էր, որ իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցել են դեռ անցած տարի, սակայն երկրի իրավիճակի պատճառով հարսանեկան արարողությունը հետաձգվել էր։

Leave a Comment