Երիտասարդ տղամարդը լուսանկարեց իր քնած կնոջն ու երեխային և այն տեղադրեց համացանցում․ Րոպեներ անց նկարին կից նրա գրառումը ցնցեց ողջ համացանցը․․․

Երիտասարդ տղամարդը լուսանկարեց իր քնած կնոջն ու երեխային և այն տեղադրեց համացանցում․ Րոպեներ անց նկարին կից նրա գրառումը ցնցեց ողջ համացանցը․․․Positive-ը ներկայա ցնում է Բոբբի Վեսսո նին Ալաբամայից, ով աշխ արհում ամենաշատը սիրում է իր ընտանիքն ու հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները:Բայց այս լուսանկարը և գրառ ումը մինչև հոգու խորքը հուզեցին հարյուր հազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշությամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդի մահարդարվի: Անպ այման կասի, որ սարս ափելի տեսք ունի: Ես, իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքերը խաչած, և կսկսի նախաճաշել՝ երջանկությ ամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:

Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխատա նքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենաբարդ իրավիճակում գտնվող մար դկանց մասին: Ավտո վթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավոր վածներ, այրվածներ, կոտրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ, հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրամոլներ և մարմնավաճառներ, մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր՝ նրա համար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:

Նա հոգ կտանի քո մասին:

14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մկիի արցունքնե րը, ինչ-որ մեկի արյունը… Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում:Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել: Երբեմն անհամբեր է, որ պատմի:

Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց հանուն բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:Իմ կինը բուժքույր է: Կինս հերոս է»: