Կռահեցի՞ք ով է պատկերված մանուկ հասակում

Նայելով այս փոքրիկ տղայի անմեղ ու միամիտ տեսքին, դժվար է պատկերացնել, որ տարիներ անց, նա դարձել է մի մարդ, ում հաղորդումներին ամենասպասվածն են հայաստանյան եթերում, իսկ նրա ֆեյսբուքյան գրառումներին ուշի ուշով հոտևում է ամբողջ ազգը ․․․ Կռահեցի՞ք ով է պատկերված մանուկ հասակում

Դժվար թե գտնվի մեկը, ով չի ճանաչում Գագիկ Սուրենյանին։ Նրա հաղորդումներն ամենասպասվածն են։ Երբ եթերում Գագիկ Սուրենյանն է, ապա բոլորն ուշի-ուշով լսում են եղանակի մասին նրա կանխատեսումները։

Նրա համով-հոտով հումորները բարձրացնում են բոլորիս տրամադրությունը։

Գագիկ Սուրենյանը լույս աշխարհ է եկել 1984 թվականին, սեպտեմբերի 16-ին Երևանում։

Ուսում է ստացել Երևանի պետական համալսարանում, ավարտել է աշխարհագրության ֆակուլտետի օդերևութաբանության բաժինը։ Ի տարբերություն իր հասակակիցների, նրան շատ էին հետաքրքրում բնության երևույթները։

Աշխարհագրության ուսուցչուհուն խնդրում էր իրեն ավելի շատ գիտելիքներ հաղորդել բնության երևույթների մասին, ավելին, նա ձեռք է բերել օդերևութաբանության վերաբերյալ ձեռնարկ, որը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է։

Պարզել է Հայպետֆիդրոմետի շինության գտնվելու վայրը, որտեղ էլ նախնական գիտելիքներ է ստացել եղանակի կանխատեսման մասին։

Նա համալսարան է ընդունվել, արդեն իսկ ունենալով գործնական գիտելիքներ և առաջին կուրսում աշխատանքի հրավեր է ստացել Հայպետհիդրոմետից։

Քչերը գիտեն, որ Գագիկ Սուրենյանը նաև զբաղվել է պրոդյուսերությամբ։ Նա ֆիլմ է նկարահանել՝ նվիրված ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանին։

Ֆիլմը կոչվում է «Օֆելյա» ի պատիվ ճանաչված երգչուհու։ Ֆիլմում ներկայացված է երգչուհու կյանքի պատմությունը։

Գագիկ Սուրենյանը Օֆելյա Համբարձումյանի երգերի մեծ երկրպագուն է, եղել է նրա մտերիմն ու բարեկամը։

Համլսարանում ուսանելու ընթացքում հանդիպել է ապագա կնոջը և ստեղծել են ամուր ու օրինակելի ընտանիք։ Նրանք ունեն երկու դուստր։