Ինչ ամուսնացել եմ, կիսուրս ամեն օր բողոքում ա․ Երկար ժամանակ ձեն չհանեցի ու ամուսնուս չասեցի, բայց․․․Մի քանի օր առաջ նենց բան ասեց, որ չկարողացա մեջս պահել։Ինչ ամուսնացել եմ, սկեսուրս ամեն արածիս ու չարածիս վրա խոսումա: Անունա դնում եփածս ճաշերին ու արածս լվացքին:
Լվացքը փռում եմ հետևիցս գալիս հավաքում, նորիցա փռում, ասումա՝ ամոթա, հարևանները պտի ասեն հարսդ լվացք փռել չգիտի: Մի խոսքով, լրիվ դերի մեջ ա մտած ու իրան թվումա, թե ես տան ծառան եմ, ինքն էլ թագուհիա ու աջ ու ձախ հրամաններ ա տալիս: Բայց ես շատ քիչ էի իրան հակաճառում, ու հարևանների մոտ չէր կարա ասեր, որ լեզվանի հարս եմ: ես ճիշտ քաղաքականություն էի ընտրել, ոչ նեռվերս էի փչացնում, ոչ էլ ամուսնուս բողոքում էի:
Ասում էի թող խոսա, ինքնահաստատվի, կանցնի կգնա, ես էլ ինչ ուզում անում էի, ուզում էի լվացքը փռեի տենց, տենց էի անում, ճա շը եփեի ոնց սիրում էի, տենց էի անում, որ խոսում էլ էր ասում էի, վայ, չեմ ֆայմել:Մի օր բայց նենց բան ասեց, որ իրոք արդեն չդիմ ացա: Գործ էի անում, փոշու շորը դրել էի սեղանին հատակն էի մաքրում, մեկ էլ ինձ ասեց.
«այ տնաշեն, սկի տան գործ չես կարում անես, քո բերած երեխեն ինչ պիտի լինի կամ ոնց ես երեխա պահելու, էտ էլա էլի իմ վրա»:
Այս անգամ էլ ձայն չհանեցի, ամուսինս եկավ տուն, բողոքեցի, առաջին անգամ, հասկացավ, որ եթե հիմա եմ բողոքում ուրեմն հասց րել ա իրոք: Առավոտը լսեցի, որ սկեսուրիս ասումա էլ իմ հետ գործ չունենա, ավել պակաս չխոսա: Ինչ պետք էր ասեց, ես էլ էտ օրը զգացի, որ սկեսուրս բերանը ջուր ա առել նստել, ոչ խոսում էր, ոչ ավել բան ասում, հլը մի հատ էլ ասեց կոֆե դիր խմենք իրար հետ:
Ճիշտ ա ոմւոսնուս ասեցի, բայց մտածում էի կարող ա սխալ եմ արել։ Էդ օրվանից սկեսուրս էլ իմ գործերին չի խառնվում ու նենց չի, որ իրար հետ խռովն ենք ուղղակի ես իմ գործն եմ անում, ինքը՝ իրանը։
Հասկացա, որ ամուսնուս ասելը ճիշտ էր, թե չէ սենց որ շարունակվեր մի բան ես էի ասելու, մի բան ինքը ու կռիվ էր դառնալու, կար ար նաև ընտանիքս քայքայվեր։ Այժմ ապրում ենք համերաշխ ու առանց խնդիրների։