Շատ բարձր բիսկվիթի ամենապարզ բաղադրատոմսը

Հետաքրքիր

Այս բաղադրատոմսով պատրաստած բիսկվիթն այնքան բարձր է ստացվում, որ դրանից կարելի է ամբողջ ընտանիքի համար մեծ տորթ պատրաստել: Բաղադրիչներ. 24 սմ թավայի համար. 6 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 1.5 թ.գ. փխրեցուցիչ․ Պատրաստման եղանակ. Ձուն և շաքարավազը միասին հարում ենք հարիչով՝ մինչև փափուկ, սպիտակ, խիտ զանգված դառնալը: Դա տևում է մոտ 1.5-2 րոպե:

Maléna - Cheri Cheri Lad

Շատ կարևոր է. Պետք է սկսել հարել հարիչի ամենացածր արագության ռեժիմով՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը՝ 1-2-3-4-5… Երբ զանգվածի վրա սկսեն մնալ հարիչի հետքերը, նշանակում է, որ բավական է: Փխրեցուցիչը լցնում ենք ալյուրի մեջ, և հետո սկսում ենք մաղած ալյուրը քիչ-քիչ ավելացնել ձվային զանգվածին: Մանրակրկտորեն, բայց զգուշությամբ գդալով խառնում ենք խմորը:

Թավայի մեջ հարկավոր է սննդային թուղթ փռել, բայց միայն խմորի տակի հատվածը: Թավայի կողքերը քիչ ձեթ քսել: Եթե ձեթը շատ լինի, խմորը չի բարձրանա: Խմորը լցնում ենք թավայի մեջ և դնում մինչև 180 աստիճան թաքացրած ջեռոցի մեջ, և թխում ենք նույն ջերմաստիճանի տակ: Քանի որ բիսկվիթը բարձր է ստացվելու, թխելը կտևի մոտ 45-60 րոպե: Պարբերաբար կարելի է բացել ջեռոցը և նայել:

Եթե եզրերը կարմրել են, իսկ միջուկը դեռ հում է, նվազեցրեք ջերմաստիճանը: Միայն թե կտրոկ չանեք դա, քանի որ բիսկվիթը բարձր չի ստացվի: Եթե տեսքից թվում է, որ պատրաստ է, բարակ փայտիկով ստուգեք բիսկվիթի մեջտեղի հատվածը: Եթե փայտիկի վրա չմնան խմորի հետքեր, հիանալի է, այն պատրաստ է: Հանում ենք թավան ջեռոցից, թողնում ենք 10 րոպե,

հետո շրջում ենք սինու վրա, արագ հանում ենք թուղթը, հետո կրկին արագ շրջելով՝դնում ենք ափսեի վրա: Շքեղ բիսկվիթը պատրաստ է: Երբ այն լիովին սառի, իսկ ավելի լավ կլինի, եթե թողնեք հաջորդ օրվա, այն կարելի է սուր լայն դանակով կտրել 3-4 շերտերի, կրեմ ընտրել և մեծ համեղ տորթ պատրաստել: Բարի ախորժակ…