Էս կյանքում արդարություն չկա: Հա, հա ճիշտ եմ ասում: Ես մի հարևան ունեմ: Սաղ կյանքը խաբար չի եղել երեխեքը ոնց մեծացան, ոչ աշխատում էր, ոչ մտածում էր երեխեն ուտելու կամ հագնելու բան ունի: 18 տարեկանից էլ հանեց քցեց դուրս, թե գնացեք աշխատեք, ձեզ պահեք, հերիքա ինչքան ես ձեզ պահել եմ (եփած հավի ծիծաղնել կգա, իբր կո տոր վել էր պահելով): Բայց էսօր երեխեքը տեսնեք ոնց են պահում, ուշադիր են, հոգատար, ձեռքերի վրա են պահում:
Ես սաղ կյանքս ամեն ինչ արել եմ երեխեքիս համար: Լավ ապրել են, ընտիր հագել են, ոչ մի բանից զուրկ չեն մնացել, լավ բուհում սովորել են, հետո էլ ամեն մեկին տուն, մեքենա եմ տվել: Բայց էսօրվա օրը մենակ նստած եմ: Չեն էլ հիշում իմ մասին: Ուզում եմ հասկանամ, ի՞նչն եմ բաց թողել, որտե՞ղ եմ սխալվել: Ասում են, երեխեն ծնողից ա սովորում: Էդ դեպքում պիտի ինձանից հոգատարություն սովորած լինեին:
Իրանք տեսել են ես ինչ ուշադիր եմ եղել իմ ծնողների հանդեպ: Մի անգամ խոսքի մեջ ասեցին, ի՞նչ ես արել որ, հլը տես ուրիշ հերեր ինչեր են անում: Երևի լավ հեր չեմ եղել, պիտի սո ված թողնեի, պատռված շորերով ման գային, 5 տարի նույն կոշիկը հագնեին, որ լէսօր ինձ գնահատեին: Էէէէհ, էս աշխարհում արդարություն չկա: Ես էս աշխարհից կգնամ շատ ծանր սրտով: