Հայկական ավանդական սեղանն ընդունված է առատ լինել։ Անհնար է, որ հայկական սեղանից մարդ քաղցած հեռանա։ Հայերը հյուրասեր են և համեղ պատրաստողներ։
Իսկ հայկական խոհանոցին հատուկ ուտեստներն ուղղակի անմահական։ Ամանորը լավ առիթ է պատրաստել և հյուրասիրել մտերիմներին ու հարազատներին։
Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել հայտնի և հրաշալի ուտեստի բաղադրատոմս․ այն է Իշլի քյուֆթա։
Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Արտաքին պատերի համար՝
Մանր բլղուր — 500 գ
Քյուֆթայի միս — 600 — 700 գր
Աղացած կարմիր պղպեղի պահածո — 3-4 ճ.գ.
Կարմիր պղպեղ — 1,5 ճ.գ.
Քիմիոն — 1/2 թ.գ.
Աղ — 1 թ.գ.
Միջուկի համար՝
Տավարի յուղոտ աղացած միս — 800 — 900 գր
Սոխ — 1 գլուխ մեծ
Կարագ — 70 գ
Սև պղպեղ — 1 թ.գ.
Կարմիր պղպեղ — 1 թ.գ.
Համեմի աղացած սերմ — 1/2 թ.գ.
Աղ — 1 թ.գ.
Իսկ երբ արդեն հավաքել եք բոլոր բաղադրամասերը, անցնենք պատրաստման ընթացքին։ Ստորև կցված տեսանյութում պատրաստման ողջ ընթացքը մանրամասներով ներկայացված է։ Բարի ախորժակ։