Ամուսինս ու սկեսուրս, ինչա թե իմացել են 4-րդ աղջկան եմ սպասում, արդեն մի քանի օր ա հետս չեն խոսում․․․Չգիտեմ ինչ անեմ։ Արդեն 10 տարի ա, ինչ ամուսնացած եմ ու ինչ հիշում եմ մարդուս ու սկեսուրիս երազանքը միշտ էղել ա, որ տղա ունենանք:
Չնայած իրանց էտ ցանկությանը ես երեք աղջիկ եմ ունեցել, որը որ շատ ծանր են տարել, ամեն անգամ էրեխու սեռն իմանալուց հե տո սթրես էին տանում:
Հիմա արդեն չորրորդ էրեխուս եմ սպասում ու երբ որ օրեր առաջ իմացանք, որ երեխան նորից աղջիկ ա, մարդուս ու սկեսուրիս հիասթափությունն ուղղակի չեմ կարա նկարագրեմ:Պատկերացրեք էն աստիճանի վատ ա ամեն բան, որ նույնիսկ հետս չեն խոսում:
Ես արդեն չգիտեմ, թե էտ մարդկանց ոնց բացատրեմ, որ էտ սեռը ինձնից կախված չի ու ես ոչ մի բան չեմ կարա անեմ, որ էրեխեն տղա լինի:
Մի խոսքով, հիմա կամ հետս չեն խոսում, կամ էլ մուննաթ են գալիս վրես: Ես արդեն չեմ դիմանում էս ամեն ինչին: