Ամբողջ կյանքս մանկատանն եմ մեծացել. Վերջերս ծնողներս ինձ գտան. Խնդրում էին, որ գնամ հետներն ապրեմ՝ խոստանալով, որ ոչնչի կարիք չեմ ունենա, իրենք լավ հարուստ են․ Ես ոչ միայն չգնացի այլ․․․Նորածին եմ եղել ու հորս ու մորս որոշմամբ հայտնվել մանկատանը:
Հրաշալի չի անցել մանկատանը, որովհետև չկա էն սերն ու ջերմությունը: Դու միևնույնն է լքված երեխա ես, ում հանդեպ միշտ վերա պահումով են լինելու: Հա չեմ նեղվել, չեմ ճնշվել, բայց մի բան միշտ պակաս է եղել:Երազում էի, երբ եմ մեծանալու, որ գնամ կյանքս դասավորեմ: Ծնողներիս մասին չեմ մտածել երբեք, որովհետև այնքան վիրավորանք կար:
Չնայած իմ պատմությունը չգիտեի, ամեն դեպքում, շատերիննն իմանալով գիտեի, որ իմն էլ նման մի բան է լինելու: Ցավ ու վիրավոր անք եմ զգում միայն։ Արդեն վաղուց չափահաս եմ: Իմ ընտանիքն ունեմ, չնայած, որ կյանքս չհաջողվեց այնպես դասավորել, որ ամեն բան լավ լինի: Ամուսնալուծվել եմ, ամուսնուս հետ կապը կա, քանի որ երեխա ունենք:
Ի տարբերություն ծնողներիս, ես երեխայիս չեմ լքել ու տալիս եմ էն սերը, որն ինձ չեն տվել, բաժանված լինելով էլ, հայրական սիրուց զուրկ չի մնում ու ամուսինս ամեն բան անումա իր երեխայի համար:Վերջերս ինձ ծնողներս գտան: Բավականին տեսքով, բավակա նին ապահովված էին երկուսն էլ:
Իրենց ասելով, վերջին տարիներին ա բախտը ժպտացել ու աշխատանքի արդյունքում շատ բանի են հասել: Համոզում էին ինձ, որ գնամ ու իրենց հետ ապրեմ: կօգնեն ինձ,կօգնեն իրենց թոռանը լավ ապագա ունենա, բայց ես հրաժարվեցի: չկարողացա ներել իրենց:
Ու ասեցի, որ ինձ իրենց սերն ա պետք եղել, ոչ թե հիմա եկել փորձում են ինձ փողով գնել: Ասեցի, որ տարիներն իրենց չեն փոխել ու նույն եսասեր ծնողներն են, որոնք սեր տալու փոխարեն ուզում են սեր ստանան գումարի դիմաց: Մերժել եմ, ու ասել, որ գոյությանս մասին մոռանան, ինչպես տարիներ առաջ: