Ամուսինս սկեսուրիցս երես ա թեքել հերիք չի, ինձ էլ արգելում ա էդ խեղճ կնգա հետ շփվել․ պատճառը պարզապես գլխումս չի տեղավորվում

Ամուսինս սկեսուրիցս երես ա թեքել հերիք չի, ինձ էլ արգելում ա էդ խեղճ կնգա հետ շփվել․ պատճառը պարզապես գլխումս չի տեղ ավորվում։Սկեսուրի մեղքս գալիսա, բոլորը իրանից երես են թեքել։ Ամուսինը քանի տարի առաջա մահացել, ես հլը պսակված էլ չէի, միայնակ կինա, բայց շատ էլ ջահելա երեկ, հեչ չես ասի, որ արդեն պսակված երեխեք ունի։

Բայց սկեսուրիս կյանքում մի տղամարդա հայտնվել, ինքն էլ իրա կնոջնա կորցրել տարիներ առաջ, սկեսուրիս էլ տեսելա, ուզումա ամուսնանա:Հետո ինչ որ մեծ են, հո ամբողջ կյանքը մենակ չեն մնալու, ուզում են, սիրում են, ինչ վատ բան կա դրա մեջ, թող ամուս նանան։ Մարդա էդ որ իմացելա, մոր հետ նենցա կռվել, չի մենակ մարդս, սկեսուրս երեք տղա ունի, երեքն էլ դեմ են, երես են թեքել իրենց մորից,

էդ հերիք չի, մի հատ էլ սկեսուրիս սաղ բարեկամներն են սկսել սկեսուրիս հետևից խոսել բա անամոթ, բա փչացած, բա սենց, բա նենց, իսկական անամոթները իրանք եմ, չեն էլ ամաչում։Էս մարդը ամուսին չունի, նենց են խոսում, ոնց որ դավաճանումա, միայն ակա, տարիքը ինչ կապ ունի, ուզում են, թող ամուսնանան, բոլորը տղաներն էլ մենակ են թողել, բա հո սաղ կյանքը մենակ չի մնա լու, կողքը մի տղամարդ պետքա չէ լինի։

Ես եմ զանգում իրա հետ խոսամ, մարդս հետս կռվումա, էրեկ նենց եմ հետը կռվել, ամոթանք տվել, որ մորից երեսա թեքել, մինչև հիմա հետս չի խոսել։ Լավ ասեք ինչ անեմ, սկեսուրս տանջվումա, ոնց օգնեմ։