Արդեն 3 աղջիկ ունեմ սպասում եմ 4-րդին էրեխուն․ Էրեկ իմացանք,որ նորից աղջիկ ա․ Մենակ իմանաք,թե մարդս ուկիսուրս գլխիս ինչ օյին դրեցին․․․Ամուսնությունից հետո ապրում եմ սկեսուրիս հետ նույն հարկի տակ: Հենց սկզբից էլ համ մարդս, համ էլ սկեսուրս հիվանդագին ուզել են տղա էրեխա ունենան,
բայց երեք անգամ էլ պարզել ենք, որ էրեխու սեռն աղջիկ ա ու տենայիք, թե ամեն անգամ ինչ տրագեդիա էր մեր մոտ էտ լուրն իմա նալուց հետո:Հիմա չորրորդ անգամ եմ հղի ու էրեկ վախենալով գնացի սեռը իմանալու:
Պարզվեց, որ էլի աղջիկ ա: Մի պատմություն սկսվեց հենց հիվանդանոցից, էկանք տուն էլ սկեսուրս ու մարդս կռիվ արեցին: Ինձ ասում են՝ հելի, գնա հերանցդ տուն, չենք ուզում էրեսդ տենանք, չգիտեմ ինչ անեմ:
Անելանելի վիճակում եմ: Գնամ հերանցս տուն, ի՞նչ անեմ, կամ ես ինչ մեղավոր եմ, որ աղջիկ ա: Էրեխեն մնում ա էրեխա: Մի խոր հուրդ տվեք, ասեք, ի՞նչ անեմ, էլ տեղս չեմ գտնում: