Բաղադրիչներ
հավ – 1 հատ
բուսայուղ – 1 ճ/գ
քացախ խնձորի – 3 ճ/գ
օրեգանո
ուրց
աղ
պղպեղ
Միջուկի համար`
խնձոր – 5 հատ
օրեգանո
ուրց
աղ
պղպեղ
Ինչպես նաև`
հյութ նարինջի – 3 ճ/գ
բուսայուղ – 1 ճ/գ
սոյայի սոուս – 1 ճ/գ
կոնյակ – 1 ճ/գ
Հավը զգուշությամբ լվանում ու լավ մաքրում ենք: հավով-տոնական-ուտեստ-5 Համեմունքները խառնում ենք (0.5 թ/գ օրեգանո. ուրց, 1 թ/գ աղ, աղացած պղպեղ): Հավը ներսից ու դրսից պատում ենք համեմունքների և քացախի ու բուսայուղի խառնուրդով: Մեկ գիշեր պահում ենք սառնարանում, որպեսզի մարինացվի: հավով-տոնական-ուտեստ-6 Խնձորները բաժանում ենք 4 մասի: հավով-տոնական-ուտեստ-7 Մի քանի կտոր խնձոր ենք դնում հավի մեջ: հավով-տոնական-ուտեստ-8 Մնացած խնձորները լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք համեմունքներն (մեկ պտղունց աղ, օրեգանո, ուրց, դարչին) ու խառնում ենք: հավով-տոնական-ուտեստ-9 Անհրաժեշտության դեպքում հավի ոտքերն ամրացնում ենք, դնում ենք խնձորով լի ձևամանի մեջ: Եփում ենք 15 րոպե 220 աստիճան տաքացրած ջեռոցում:
հավով-տոնական-ուտեստ-10 Առանձին տարայի մեջ խառնում ենք նարնջի հյութը, բուսայուղը, սոյայի սոուսն ու կոնյակը: 15 րոպե անց սիլիկոնե վրձնի օգնությամբ հավը պատում ենք մեր պատրաստած զանգվածով: Այնուհետև ջերմաստիճանը նվազեցնում ենք` հասցնելով 180 աստիճանի ու շարունակում ենք եփել ևս 70-90 րոպե: հավով-տոնական-ուտեստ-11 15-20 րոպեն մեկ հավը պատում ենք նարնջի սոուսով և ձևամանի հատակին առաջացած յուղով: Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ 10 րոպե հանգստանա, ապա մատուցում ենք: հավով-տոնական-ուտեստ-3 Հավով ու խնձորով այս համեղ ուտեստն իսկական զարդ կլինի տոնական սեղանների համար: