Մայրս վաղուց է լքել մեզ՝ հայրս է մեծացրել.Տղամարդ հալով համ մայր ա եղել, համ հայր. Ասում էի, որ ամուսնանա, կյանքը դասավորի, չէր համաձայնում․ Որ իմացա պատճառը ուղղակի սիրտս կտոր-կտոր եղավ․․․Շատ փոքր էինք, երբ մայրս մեզ լքեց։ Փոքր էինք ու չէինք էլ հասկանում ինչի համար է այդպես եղել։
Մայրս հոգեկան խնդիրներ է ունեցել ու նման քայլի գնացել՝ վերջ տալով կյանքին։ Այդ մասին իմացանք, երբ արդեն մեծ էինք։ Երեք քու յր ենք։ Փոքրուց հայրսա մեզ պահել տատիկիս հետ։ Բայց հայրս ավելի ջերմա եղել մեզ հետ, քան տատս։ Հա շատ էր սիրում մեզ տատ ին, բայց և խիստ էր։ Երևի մորս նման էինք դրանից էր։
Հայրս ամբողջ կյանքը մեզա նվիրել։ Համ մայրա եղել, համ հայր։ Գիտեք, տղամարդու համար շատ դժվար ա աղջիկ մեծացնելը։ Բայց ինքը դա արելա ու ոչ մի տեղ բացթողում չի ունեցել։ հորս ահավոր շատ ենք սիրում ու երբ արդեն մեծ էինք հասկանում էինք, որ երիտ ասարդ է, ճիշտ կլինի ամուսնանա, կողակից գտնի։
Շատ սիրունա հայրս ու ոչ մի կին էլ անտարբեր չէր անցնում կողքով։Բայց հայրս միշտ այդ թեման փակում էր։ Երբ հարցրի, ինչի ա խուսափում ամուսնությունից, ասեց, որ նոր կինը մեզ այն սերն ու ջերմությունը չի տա, իսկ ինքը նոր երեխաներ չի ուզում, ոչ էլ կին։ Չի ուզում, որ մեզ ինչ-որ մեկն այլ աչքով նայի ու տարբերություն դնի, նեղվի կամ ուրիշների մոտ մեզնից բողոքի։
Երբ ասեց էս մասին սիրտս կտոր-կտոր եղավ, որ իր անձնական կյանքի մասին մտածելու փոխարեն էլի մեր մասին էր մտածում։