Ես իրիկունը ուշ եմ վերադառնում պրակտիկայից,էդ ժամերին ուղիղ տրանսպորտ չկար։ Եկա կանգառ՝ հուսալով, որ ինչ-որ կերպ գյուղ կհասնեմ: Մեր հարևան տատիկն էլ էր կանգառում: Անձրև էր գալիս ու ցուրտ էր, սառել էի: Հանկարծ առաջս մի հին կանաչ մեքենա կանգնեց ու առաջարկեց տեղ հասցնել: Ինձ համար նշանակություն չուներ, թե որ մեքենայիվ կգնամ տուն, ես պարզապես երազում էի տուն հասնել: Ես նստեցի հետևի նստատեղին, մեկ էլ տեսնեմ մեր հարևան տատիկի մոտ մի մեքենա կանգնեց: Տատին ինձ ձեռքով արեց, որ օգնեմ սնկով լի մեծ զամբյուղը տանեմ էդ մեքենայի մոտ: Տատիկն ինձ առաջարկեց միասին գնալ, ես համաձայնվեցի: Ես մոտեցա կանաչ մեքենային ու ասեցի, որ տատիկի հետ կգնամ: Հաջորդ օրը ես ինտերնետում կարդացի մի սար սա փելի հոդված: Այնտեղ ասվում էր, որ կանաչ մեքենա է շրջում մեր մարզի գյուղերով և հավաքում երիտասարդներին։
Դրանից հետո այս տղաներին թա լա նում են, հետո խեղ դամ ահ են անում կամ ծե ծելով սպա նում են: Եվ ես հասկացա, որ տատիկը ինձ պարզապես փրկել է անխուսափելի մա հից։ Աստված գիտի, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե տատիկն ինձ ձայն չտար: