Գնացել էի ախպորս տուն, ու ներս մտա էն պահին, որ հարսս գոռում ա մորս վրա, իսկ մերս նստած լացում ա․ Արունը տվեց գլխիս, ընենց հարսիս պորտը տեղը դրեցի որ․․․

Գնացել էի ախպորս տուն, ու ներս մտա էն պահին, որ հարսս գոռում ա մորս վրա, իսկ մերս նստած լացում ա․ Արունը տվեց գլխիս, ընենց հարսիս պորտը տեղը դրեցի որ․․․Ես ամուսնացած եմ ու ընտանիքիս հետ ապրում եմ քաղաքում: Մի ախպեր էլ ունեմ, ով կնոջ ու երեխաների հետ ապրում ա մորս հետ՝ գյուղում:

Ախպերս լավ մարդ ա, բայց թույլ ա, կինն ա բոլոր հարցերը լուծում ու կառավարում բոլորին: Եկած օրվանից պահանջներ ա ներկա յացնում ու աջ ու ձախ բոլորին նեղացնում: Ես ինչքան էլ փորձում եմ չխառնվել իրանց տան գործերին, բայց երբ տեսնում եմ, որ մո րս նեղացնում ա, չեմ դիմանում, սիրտս կանգնում ա:

Էն օրն էլ երեխեքի հետ գնացել էինք գյուղ: Իրանց չէի ասել, որ գնալու եմ: Հասանք տեղ, դարպասը բացեցի մտա ներս տենամ ձայ ներ ա գալիս: Առաջացա ու հասկացա, որ հարսս մորս հետ ա կռվում: Նու ոչ թե կռվում ա, այլ գոռում ա մորս վրա, թե բա զզվել եմ բոլորիցդ, ես ոնց եկա ընգա էս գեղի մեջ ու անդադար վիրավորում ա մորս:

Մայրս էլ խեղճ կին ա, հենց ուզում ա բերանը բացի մի բան էլ ինքն ասի, սա ավելի բարձր ա գոռում: Մտա ներս տենամ մերս նստած լացում ա, սա էլ աչքերը չռել հարձակվել ա մորս վրա, երեխեքն էլ տան մի անկյունում կուչ են եկել:

-Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում աղջիկ ջան: Էս լինի առաջին ու վերջին անգամը, որ դու մորս վրա ձենդ կբարձրացնես, լսում ե՞ս: Ու ինձ չի հետաքրքրում դու ինչ հեգեկան ու ֆիզիկական խնդիրներ ունես ինքնդ քո հետ, թե դու ինչքան դժբախտ ես, թե դու ինչքան նեռվայն ես: Եթե ես մի անգամ էլ իմացա, որ դու մորս վիրավորել ես, ձենդ բարձրացրել ես, ձեռքիցս չես պրծնի, մազերդ հատ-հատ կպոկեմ, վեշերդ կհավաքես ու ուր ուզում ես կգնաս, որովհետև էս մորս տունն ա ու իրա տան մեջ ոչ մեկ իրավունք չունի իրա վրա գոռա ու ինքնահաստատվի: Ու ես կատակ չեմ անում, կամ դու խելքդ գլուխդ կհավաքես ու քեզ կարգի կհրավիրես, կամ գնա փողո ցում ապրի աղջիկ ջան: