Կեսրարս մի կնոջ հետ եկավ տուն․ Հետինը սիրուհին չէր, բայց նենց բան պարզվեց,որ կիսուրիս համար նույնիսկ սկոռի կանչեցինք։ Օրեր առաջ մեր ընտանիքում ուղղակի քաոս էր տիրում։ Երբեք նման բանի չէինք սպասի, էն էլ կեսրարիցս։ Ասեմ, որ սկեսուրս ու սկեսրարս իմ տեսածով, միշտ լավ են եղել իրար հետ, ջերմ ու համերաշխ։
Նույնիսկ ամուսնուս ասում էի, այ հասնենք իրանց տարիքին նույն ձև լինենք ընտիր կլինի։Բայց ով կմտածեր․․․ Կեսրարս հիվանդա նոցում ա աշխատում տնտեսվարա։ Օրեր առաջ եկավ տուն գործից հետո։ Մենակ չէր, մի երիտասարդ կնոջ հետ էր։ Դուռը բացե ցինք, նայում էինք զարմացած թե էդ կինն ովա։ Սկեսրայրս էլ շատ սառը ու իրար խառնված էր։
Նույնիսկ մտածեցի սիրուհին ա։ Էն էլ պարզվեց ավելի ահավոր բան։Կեսրարս ասեց՝ աղջիկս ա ծանոթացեք, սկեսուրս խառնվեց իրար, ոնց թե աղջիկդ ա, նա էլ ասեց արի գնանք սենյակ բացատրեմ ու առանձնացան։ Մնացի մենակ էտ կնոջ հետ, ինձնից մի քանի տարի էր մեծ երևի։
Ձայն չհանեցի ուղղակի առաջարկեցի նստել։ Պարզվումա, էս աղջիկը սկեսրայրիս առաջին կնոջից ա ու երբ բաժանվել են, կինը թո ղել գնացելա երկրից ու հետո ոչ էլ ասելա հղիության մասին։ Իրարից անտեղյակ ապրել են հայր ու դուստր։Էս աղջիկն էլ հետո ա պարզել, որ հայր ունի ու եկել գտել ա։
Հիմա էս ամենից հետո սկեսուրս ահավոր վատ էր, ճնշումը հելավ հասավ եսիմ ուր նույնիսկ սկոռի կանչեցինք։ Շոկային էր իհարկե, բայց դե սկեսուրս համակերպվեց ու նորմալ ընդունեց էտ փաստը։ Նույնիսկ առաջարկեց էտ աղջկան, որ Ամանորը գա մեր հետ նշի։ Լրիվ սերիալ էր էս պատմությունը, ով կմտածեր։