Երիցուկի մասին կարելի է անդադար խոսել, չէ՞ որ այն ամենահայտնի և բուսաբուժության ոլորտում հաճախ օգտագործվող բույսերից է։ Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար, այնպես էլ աղեստամոքսային տրակտի, սիրտ–անոթային համակարգի, շնչուղիների և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում, վնասվածքների, նյարդային և կանացի հիվանդությունների ժամանակ։
Երիցուկի օգտագործման շրջանակը բավականին լայն է, քանի որ այն ունի ախտահանիչ, հակաբորբոքային, արյունը կանգնեցնող, կապող, ցավազրկող, լեղամուղ և քրտնաբեր հատկություններ, այն արագացնում է հյուսվածքների վերականգնումն ու առողջացումը, թեթևացնում է մկանային կծկումները, լայնացնում է սրտի և ուղեղի անոթները, հանգստացնում և նորմալացնում է քունը։ Հաճախ երիցուկն օգտագործում են ալերգիայի, նեյրոդերմիտի, էկզեմայի, խոցի, նևրոզների բուժման, ինչպես նաև ուղեղի, սրտի կաթվածի, միգրենի և կծկումների ժամանակ։
Երիցուկը նաև լայն կիրառում ունի կոսմետոլոգիայում։ Երիցուկի պարունակությամբ քսուքներն օգտագործում են չոր, զգայուն մաշկի դեպքում և մազաբուժության ոլորտում