Իմ բոլոր անհաջողությունների պատճառը դու ես, քեզանից կբաժանվեմ, երջանիկ կապրեմ․ Ամուսնուս թվում էր, թե ինձանից բաժ
անվելուց հետո երջանիկ է լինելու բայց․․․Կյանքը լրիվ հակառակը ցույց տվեց։Մենք ամուսնացած էինք 5 տարի։ Մենակ առաջին եր-
կու տարին էի երջանիկ, իսկ հետո մարդուս կարծես փոխարինեցին։
Չէի էլ մտածում, որ նա կարող է այդքան կո պիտ և անտարբեր լինել։ Մեր համատեղ կյանքում մենք ունեցանք երկու որդի: Բայց
մարդս չէր մասնակցում նրանց դաստիարակությանը։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մի օր աշխատանքից տուն եկա, ջերմութ-
յունս բարձրացել էր ու ինձ թույլ տվեցին աշխատանքից տուն գնալ հանգստանալու։
Ես մտա բնակարան, իսկ շեմին կանացի կոշիկներ են:Ամեն ինչ պարզ էր, ամուսինս սի րու հի ուներ ու անամ ոթաբար մեր տուն էր
բերում նրան: Ավելին, նա սկս եց ինձ մե ղա դրել: Նախ որ շուտ էի եկել առանց նա խազգուշացնելու, և հետո, նա հայտարարեց, որ
այլևս ինձ չի սիրում: Իմ կողքին իրեն դժ բախտ է զգում: Եվ երջանիկ կլինի, երբ ես նրա կողքին այլևս չեմ լինի:
Ես հասկանում էի, որ ընտանիքում երկու որդի առանց հոր մեծացնելը հեշտ չէ, բայց չէի կարող նման մարդու կողքին ապրել: Հա-
ջորդ օրը ես արձակուրդ վերցրի աշխատանքից, իսկ երբ ամուսինս գնաց աշխատանքի, հավաքեցի իրերս ու տեղափոխվեցի տա-
տիկիս մոտ, տղաները նրան պաշտում են։
Հիմա մենք ընտանիքի պես ենք դարձել։ Ես հասկացա, որ առանց ամուսնու ես ինձ շատ լավ եմ զգում, փառք Աստծո իմ որդիներն
ինձ լսում ու ենթարկվում են: Անցել է վեց ամիս, ես շատ հանգիստ ու լավ կյանք ունեմ։ Հանդիպում եմ հրաշալի տղամարդու, նա
բարի ու հոգատար մարդ է, սիրում է իմ տղաներին, նրանց հարաբերությունները հիանալի են։ Ամուսինս գալիս է, ծնկաչոթ ներում է
խնդրում, բայց ես նրան ոչ տեսնել եմ ուզում, ոչ էլ լսել: