Մարդիկ ամեն ինչ անում են, որ գտնեն այն դեղը, որ միանգամից կդադարեցնի ատամի ցավը: Ինչպես պարզվել է, այդ հրաշք դեղը կարելի է գտնել Ամազոնի անտառներում, որտեղ աճում է հազվագյուտ ակմելլա բույսը: Գիտնականների կարծիքով՝ այն կարող է փոխարինել նույնիսկ ամենաուժեղ ցավազրկողին:
Բուսաբան Ֆրանսուազա Բարբիրա Ֆրիդմանն այս բույսը հայտնաբերել է 30 տարի առաջ, երբ հյուր է եղել պերուանյան ցեղի մոտ: Այդ ընթացքում նրա իմաստության ատամը ցավել է, և տեղի բնակիչները նրան ինչ-որ միջոց են տվել: Դրանից անմիջապես հետո նրա ատամի ցավն անցել է: Ավելի ուշ նա իմացել է, թե ինչ բույս է իրեն օգնել:
Մի քանի տարի անց գիտնականները փորձարկել են ակմելլան, և նրանց ցնցել է արդյունքը: Օգտագործելով բույսից ստացված քսուքը՝ հնարավոր է եղել փակել նյարդային վերջավորությունների ցավային ռեցեպտորները:
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ քսուքն ավելի արդյունավետ է, քան սովորական ցավազրկողները, և նրա ազդեցությունը բավական երկար է: Բայց այս դեղամիջոցի գլխավոր առավելությունն այն է, որ այն չունի վնասակար ազդեցություն:
Մասնագետը մտադիր է լաբորատոր փորձարկումների արդյունքները հրապարակել ատամնաբուժական ամսագրում, նա չի բացառում նաև դեղամիջոցի հետագա կատարելագործումն ու ուժեղացումը: Ֆրիդմանի խոսքերով՝ այդ քսուքը վաճառքի կհանվի մոտակա երկու տարվա ընթացքում: