Շուկայուն կեղծ, չինական գրեչկա է հայտնվել, ուշադիր եղեք, այսպես տարբերեք կեղծը, այն վնաս է առողջությանը

Վերջին ամիսներին գրեչկայի (հնդկաձավար) մեծ քանակ է բերվել Հայաստան։ Եվ պատահական չէ, որ այս օրերին գրեչկայի գինը նվազել է։ Սակայն դա կապված է շուկայում հայտնված կեղծ գրեչկայով, որը բերվել է Չինաստանից։ Այս մասին տարածեք և տեղեկացրեք նաև ձեր ծանոթներին։

Շատ կարևոր է կեղծը գրեչկան տարբերակել որակյալից, որպեսզի չվնասվի ձեր առողջությունը։ Չինական գրեչկայի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ պեստիցիդներ: Գուցե ասեք, որ պեստիցիդներ կան ցանկացած երկրի ցանկացած արտադրանքի մեջ, դրա համար էլ նշում ենք։

Չինաստանում այն հատկապես ակտիվ են օգտագործում: Քանի որ մթերքը պիտի երկար ճանապարհ անցնի, այն մշակում են պեստիցիդներով, որպեսզի չբորբոսնի: Իսկ ինչպե՞ս հասկանալ ՝ գրեչկան չինական է, թե՞ ոչ։

Չինական գրեչկան ունի ավելի մուգ երանգ, քանի որ այն երկու անգամ են բովում, մեկ անգամի փոխարեն, չինական գրեչկան ունի կլորավուն ձև, խանութներում այն սովորականից էժան է վաճառվում, նման մթերքը ավելի նման է երրորդ տեսակի մթերքի, որը պահանջում է մանրակրկիտ մաքրում և լվացում:

Ի դեպ, հաճախ փաթեթավորման վրա որպես արտադրող երկիր նշում են С, ինչը նշանակում է, որ մթերքը բերված է հենց Չինաստանից: Սակայն բազմաթիվ ոչ բարեխիղճ արտադրողներ գնում են չինական հնդկաձավար, մաքրում ու վաճառում ավելի թանկ գնով: Որակյալ հնդկաձավարը եփվում է մի քիչ ավելի երկար, մեծանում է չափերով և լավ ուռչում: