Իննա Խոջամիրյանը վերջին օրերին մասնակցել է «Սրտի տանիքներով» և «Կյանքի ուղիներով» հաղորդումներին։
Երկու հեռուստանախագծերի ընթացքում էլ դերասանուհին անդրադարձել է իր անձնական կյանքին, հանրության կարծիքին և իր ու Գոշ Հակոբյանի հարաբերություններին։ StarNews-ը հետևել է զրույցին:
Իննան նախ խոսել է անձնական կյանքում ունեցած բաժանումների մասին՝ նշելով հետևյալը.
« Շատ դժվար եմ հեռանում, բայց հեռանում եմ միանգամից։ Այո, ստացվեց իմ կյանքում, որ հեռացա և ոչ մեկ անգամ, բայց ես կուզեմ որ բոլորն իմանան` շատ ավելի լավ է հեռանալ էնտեղից, որտեղ քեզ չեն սպասում և այլևս քեզ չեն պահում, քան թե մնալ ու ապրել դժբախտ։ Ես ուզում եմ ինձ գտնել իմ հարաբերություններում, ես ուզում եմ ինձ հավատան և որ ես հավատամ, ես ուզում եմ լինեմ ամուր հողի վրա։ Բոլոր մարդիկ իրավունք ունեն սխալվելու, և դա ամենևին չի նշանակում, որ պետք է լսեմ իմ հասցեին էն բոլոր պիտակները, որոնք լսել եմ և ինչ որ պահի նույնիսկ հաշտվել դրանց հետ։ Ես մտածել եմ, որ անառողջ հասարակության հետ գործ ունեմ։ Ես միշտ սիրում եմ և սիրված եմ, բայց միշտ ունեմ սիրո պակաս, ես միշտ ուզում եմ միշտ ինձ էլ ավելի շատ սիրեն։ Քանի որ ես սիրում և նվիրվում եմ անմնացորդ, ես էլ կարիք ունեմ, որ ինձ միշտ շատ սիրեն։Եվ ես չեմ ուզում մնալ մի տեղ, որտեղ ինձ չեն փայփայել։
Գոշ Հակոբյանի մասին խոսելիս` Իննան նշեց հետևյալը։
«Գոշն ինձ շատ է խանդում, ես էլ, բայց անհիմն։ երբ կռվում ենք, առաջինը ինքն ա հաշտվում։ Բայց ես կոնֆլիկտային մարդ չեմ, ես փախչում եմ կռիվներից, ես գունավոր մարդ եմ։Իրականում շատ-շատ դժվար ա սիրելի մարդու հետ աշխատելը, դա և նոր կոնֆլիկտներա բերում, և նոր սիրահարվածություն։ Շատ դժվար ա գործը չտանել դեպի ուրիշ հարաբերություն և հակառակը։ Գոշի կողմից եղել է սիրո խոստովանություն, դա ամենաանսպասելի և սպասված իրադարձությունն էր, որովհետև ես սիրում եմ, երբ ինձ սիրում են»,- զրույցի ընթացքում անկեղծացել է դերասանուհին։