ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամենախոշոր և եզակի դեպքն է համարվում։ Այն տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին՝ եղբայրներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանների կողմից։ Կողոպուտի ժամանակ նրանք գողացել էին շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի (դոլարի այն ժամանակվա փոխարժեքով մոտ երկու միլիոն ամերիկյան դոլար)։
Նիկոլայ Կալաչյանի հայրը հիվանդ է եղել քաղցկեղով, այդ իսկ պատճառով ընտանիքի ողջ եկամուտը մայրը ծախսել է հոր բուժման համար։ Նիկոլայը ընկերների հետ թալանել է խնայդրամարկղը, որի համար անցք էին բացել պատի մեջ։ Ոստիկաններին չի հաջողվել բացահայտվել գործը, իսկ նրանք գումարը ծախսել են ըստ անհրաժեշտության։
Նրանք վնասելով պատը՝ գողանում են մագնիտոֆոններ։ Մագնիտոֆոնները եղբայրները վաճառել են 15000 ռուբլիով, որի մի մասը Ֆելիքսը ուղարկել է իր ընտանիքին, իսկ գումարի մնացած մասը եղբայրները ծախսել են Մոսկվայում՝ ըստ իրենց քմահաճույքի։
1977 թվականի օգոստոսի 5-ին Ֆելիքս Կալաչյանը մտել է բնակելի շենք, որը պետբանկի հետ ունեցել է ընդհանուր պատ։ Նա փորձել է քանդել պատի մի հատվածը , սակայն պատը բավականաչափ հաստ է եղել։ Այնուհետ նա բարձրացել է տանիք և նկատել, որ պահոցից մի հարկ վերև գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պատուհանին չկան ճաղավանդակներ, իսկ լուսամուտը բաց է։
Ֆելիքսը, վտանգելով կյանքը, տանիքից թռել է դեպի պատուհանի ներսը։ Ֆելիքսի՝ կողոպուտի համար նախատեսված զինանոցում եղել է նաև անձրևանոց։ Հատակին բացելով 34 սանտիմետրանոց անցք՝ տղամարդը անձրևանոցը անցկացրել է անցքից ու բացել այն, որ հետագայում թափվող ցեմենտի կտորները աղմուկ չհանեն։ Այդ միջոցով այնտեղից հանել է փողով լի երկու պարկ։
Հետագայում, փորձաքննության ժամանակ, Ֆելիքսը չի կարողացել կրկնել կողոպուտի անհավանական հնարքը։
Կողոպուտից հետո՝ առավոտյան, Ֆելիքսը 30 կգ-ից ծանր փողով լի պայուսակով գնացել է հիվանդանոց։ Այդտեղից եղբայրները ուղևորվել են այն բնակարանը, որտեղ միառժամանակ պահել են գողոնը։ Դրանից հետո եղբայրները մեկնել են Մոսկվա 1978 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Վլադիմիր Կուզնեցովը և Կալաչյան եղբայրները ձերբակալվել են։
Սպասելի էր, որ նրանց կդատապարտեն մահապատժի։
Եղբայրներին փորձեց փրկել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Սարկիսովը: Նա դիմում գրեց ԽՍՀՄ Գերագույն Սովետին ՝ ներում խնդրելով: Սարկիսովը հենվել էր հանցագործների երիտասարդ լինելու փաստի վրա (երկուսն էլ նույնիսկ 30 տարեկան չէին), ինչպես նաև, որ նրանք ոչ ոքի չէին սպանել, իսկ Ֆելիքս Կալաչյանը փոքր երեխաներ ուներ:
ԽՍՀՄ Գերագույն Սովետը հայցադիմումը բավարարեց, սակայն անհարժեշտ փաստաթղթերը Մոսկվայից ժամանեցին եղբայրների մահապատժից միայն մեկ օր անց։
1979 թվականին եղբայրները դատապարտվեցին գնդակահարության, իսկ Զավեն Բաղդասարյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման։ Նիկոլայի մայրը մահացավ հետաքննության ժամանակ, իսկ Ֆելիքսի ընտանիքի գույքը բռնագրավվեց։