Ի՞նչ գաղտնիք է իրենից ներկայացնում Հարթաշենի մեգալիթյան հուշարձանը․ եղե՞լ եք այստեղ

Մեգալիթյան կառույցները դրանք դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ են, որոնք կատարված են անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից։

Հայաստանի տարածքում շատ վայրերում կարող ենք հանդիպել նմանատիպ կառույցների։ Դրանց թվին է պատկանում Հարթաշենի մեգալիթյան հուշարձանը ։

Հարթաշեն գյուղի մոտ գտնվող մեգալիթյան հուշարչանը կազմված է բազալտե քարերի երկու շարքերից, որոնք իրար հանդեպ տեղակայված են անկյան տակ։ Ամեն շարքը կազմված է 3 շարքով միմյանց զուգահեռ դասավորված մենհիրներից։

Այս շարքերը ձգվում են 444մ։ Այս մեգալիթների ճշգրիտ քանակն ասելը այդքան էլ հեշտ չէ, բայց ըստ վերջին հաշվարկների դրանք մոտ 225-ն են։