Մայրն ու նրա 69 երեխաները,նա վերջիններիս ծնել է 76 տարվա ընթացքում․

Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ մեկ մորից ծնված երեխաների ռեկորդային թիվը պատկանում է Վալենտինա Վասիլևային՝ ռուս գյուղացի Ֆյոդոր Վասիլևի կնոջը։

Մայրն ու նրա 69 երեխաները,նա վերջիններիս ծնել է 76 տարվա ընթացքում․

Նա ապրել է 76 տարի և 1725-1765 թթ. ժամանակահատվածում ծնել է 69 երեխա՝ 16 զույգ երկվորյակ, 7 եռյակ և 4 քառյակ։ Նրանցից 67-ը ապրել են մանկական տարիքը, իսկ երկվերյակների զույգերից մեկը մահացել է։ Հայտնի է, որ Ֆյոդոր Վասիլևը Ռուսաստանի XVIII դարի գյուղացի էր, սակայն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է նրա կինը։ Վալենտինան համարվում է պատմության ամենաբազմազավակ մայրը։

մայր և 69 երեխա,

4 x 4 = 16,

7 x 3 = 21,

16 x 2 = 32,

27 ծնունդ, 69 երեխա։

Ֆյոդոր Վասիլևի երեխաների մասին առաջին հիշատակումն արված է 1783 թ. «The Gentleman’s Magazine» ամսագրի համարներից մեկում, որը լույս է տեսնում Լոնդոնում։ Այնտեղ ասվում է, որ այս տվյալներև թեկուզև ապշեցուցիչ են, սակայն լիարժեք վստահության են արժանի, քանի որ տրվել են Անգլիայում Ֆյոդորի անմիջական բարեկամի կողմից։ Նա նաև նշել է, որ գյուղացին այն ժամանակ պետք է ներկայացվեր Կայսրուհուն։

Որոշ աղբյուրներ կասկածի տակ են դրել այս տվյալների ճշմարտացիությունը։ Դատելով ամենից՝ ոչ ոք լրջորեն չի ստուգել այս տվյալների իսկությունը, այդ իսկ պատճառով հստակ ճշմարտությունը բացահայտել դժվար թե որևէ մեկին հաջողվի։

Հետաքրքրիր է, որ տղամարդը՝ Ֆյոդորը, ավելի շատ երեխաներ է ունեցել, քան իր առաջին կնոջից ունեցած երեխաներն են։

Վասիլևի երկրորդ կինը ծնել է 18 երեխա՝ 6 երկվորյակ և 2 եռյակ։ Այսպես, Ֆյոդոր Վասիլևը 87 երեխաների հայր էր, որոնցից առնվազն 82-ը հասել են հասուն տարիքի։ Ցավոք, Վասիլևների ընտանիքի հուսալի նկարներ այսօր գոյություն չունեն։ Այս հոդվածում տեղադրված լուսանկարը հաճախ հրապարակում են որպես այս պատմության իլյուստրացիա, սակայն ոչ մի ապացույց չկա, որ դրանում պատկերված են Ֆյոդորը, Վալենտինան և նրանց երեխաները։