մերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։ Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։
Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։ Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն։ Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար։ Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր։
Հայաստանում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը։ Ձմերուկի կտրատման շատ գեղեցիկ, հեշտ և ուտելու համար շատ հարմար տարբերակ Տեսանյութը դիտեք այստեղ ՝ Իդեալական չափը ձմերուկի միջին չափն է՝ 5-7 կգ: Հարթ, գեղեցիկ, հավասարաչափ ձև ունեցող ձմերուկը սովորաբար լինում է ոչ համեղ:
Համեղ է այն ձմերուկը, որը մի քիչ ծուռ է, հողին հենված մասով՝ սպիտակ բծերով: