Նոր ուսումնական տարին դպրոցահասակ երեխա ունեցողների համար նոր ծախսերի առիթ է: Աշակերտին սեպտեմբերի 1-ին նախապատրաստելու համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը փոքր չէ՝ պայուսակ, հագուստ, կոշիկներ, գրենական պիտույք, դասագրքեր:
Նշված ապրանքների գները շուկայում խիստ տարբեր են, օրինակ՝ 9-12-րդ դասարանի աղջիկների համար պայուսակ կարելի է գնել 8-ից 10 հազար դրամով, իսկ տղաների համար 7-ից 10 հազար դրամով, ավելի ցածր դասարանների համար նախատեսված պայուսակների գները չեն զիջում բարձր դասարանների պայուսակների գներին։
«Ծնողները գալիս են, ասում՝ սև պայուսակ են ուզում, առանց նախշերի, կամ հակառակը՝ նկարներով։ Հիմա ավելի շատ ծնողներն են ընտրում պայուսակները, չեն թողնում երեխաներն ընտրեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի պայուսակների խանութի աշխատակիցը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին առևտուրը քչացել է, որի պատճառը օնլայն պատվերով խանութներն են․ «Գալիս ասում են՝ մենք դրսից պայուսակները զակազ ենք տվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։