— Մամ, Չեմ Հասկանում, Ոնց Ես Անում, Որ Թոշակդ Չի Հերիքում, Գիտեիր, Որ Չես Կարա Մուծես, Ինչի Էիր Պլիտա Միացնում. Աղջկանիցս Խնդրեցի Հունվարի Կոմունալը Մուծել, Ինձ Շշպռեց

Ես թոշակառու եմ: Իմ թոշակով մի կերպ յոլա եմ գնում, բայց ձմռանը դժ վար ա: Կոմունալները շատ են լինում, չեմ կարողանում մուծեմ: Ցուրտ օրերին մի քանի օր պլիտա միացրի, ձեռքերս ու ոտքերս սառում էին: Ես երբեք ավելորդ ծախսեր չեմ անում, իմ չափը գիտեմ: Լույսի մարդը եկավ զգուշացրեց, որ պետք ա մուծվի, թե չէ կանջատեն հոսանքը: Աղջկաս զանգեցի ու խնդրեցի, որ օգնի:

Ու փոշման մնացի իմ զանգելուց: Հեռախոսի միջից սկսեց բղա վել. — Մամ, չեմ հասկանում, ոնց ես անում, որ թոշակդ չի հերիքում, ինչի՞ ա շատ եկել գումարը: — Աղջիկս, ցուրտ օրերին մի քանի օր պլիտա եմ միացրել, ձեռքերս ու ոտքերս սառում էին: — Գիտեիր, որ չես կարա մուծես, ինչի՞ էիր միացնում: Մամ. ես հո փող չեմ տպում,

երեխեքին հազար բանա պետք, նոր շալվար պիտի առնեմ, ես էլ նոր պայուսակ պիտի առնեմ: — Լավ, լավ, աղջիկս, — ասեցի ես ու անջատեցի հեռախոսը, փոշմանեցի, որ զանգել եմ: Հարևանուհուս խնդրեցի, որ մուծի, ու խոստացա իմ թոշակից կամաց-կամաց կտամ: Երանի ես էլ ժամանակին աղջկաս պես լինեի ու իմ մասին ավելի շատ մտածեի, քան իրա: