Երեկ մեր ծննդատանը մի կին երկվորյակ երեխաներ ունեցավ․ Նրանց հայրը դրսում կանգնած արտասվում էր․ Միայն հետո իմացա պատճառը․- Անահիտ անունով երիտասարդ կինն իրեն շատ հանգիստ էր պահում. նրա իններորդ ծննդաբերությունն էր: Շատ լավ ընտանիք էին. կինը մինչ ծննդաբերություն 4 օր հիվանդանոցում էր՝
բժիշկների հսկողության տակ, ամուսինն ամեն օր գալիս էր մոտը, երկուսն էլ միշտ մաքուր ու կոկիկ էին, բայց գրեթե չէին շփվում ոչ մեկի հետ, մենք էլ շատ հարցեր չէինք տալիս:Վերջապես եկավ երկար սպասված օրը. վաղ առավոտյան Անահիտին տեղափոխեցինք ծնարան:
Առաջինը լույս աշխարհ եկավ չքնաղ աղջնակ, ի անգամից լացեց: Ուղիղ 3 րոպեից ծնվեց նաև երկրորդ փոքրիկը՝ տղա: Երբ բժիշկը դուրս եկավ միջանցք, տեսավ դռան մոտ կանգնած բազմազավակ հայրիկին, և ուրախ ձայնով հայտնեց. —Երկու առողջ փոքրիկներ եք ունեցել՝ աղջիկ և տղա: —Աստված իմ, տղա, տղա…-ասաց տղամարդը և սկսեց արտասվել:
Հետո երջանիկ ծնողները պատմեցին մեզ, որ արդեն 8 երեխա ունեն, բոլորն էլ աղջիկներ են:Սա 9-երորդ հղիությունն էր, երկուսն էլ երազում էին տղա ունենալու մասին, սակայն այս անգամ էլ բոլոր հետազոտոթյունների ժամանակ իրենց ասել են, որ երկուսն էլ աղջիկներ են:Պարզվեց, որ սխալվել են:
Որդի ունենալու լուրն իմանալուց հետո տղամարդը մի քանի անգամ հարցրեց, արդյոք բժիշկը ոչինչ չի շփոթել, հաստա՞տ տղա է, գուցե սխալմունք է եղել: Տուն գնաց միայն այն ժամանակ, երբ տեսավ կնոջ ու փոքրիկներին:Նրա էմոցիաները կարելի է հասկանալ, 9 աղջիկ ունենալը կատակ չէ: Հիմա էլ արդեն նաև որդի ունի, իսկապես երջանիկ մարդ է: