Մի հատ «Սկեսուրացավ» ֊ից դուրս մի բան ասեմ էլի։ Սիրելի հայոց աշխարհի ազնվական տիկնայք եկեք մի քիչ բարի ու հանդուրժող լինենք էլի մեկս մյուսի նկատմամբ։ Եկեք ոչ թե մեկս մյուսին մեղադրենք, ոչ թե « ճիշտը մի հատա ու իմն է» կարգախոսով առաջնորդվենք, այլ պարզապես սկսենք լսել, հարգել միմյանց։ Վերջապես պիտի հասկանանք, որ կարող է ու շատ հավանական է մենք էլ սխալվենք, որ դիմացինները միշտ չի որ սխալ են իրանք էլ կարող են մեկ մեկ ճիշտ լինել։
Գրում է «15 տարի ազգի լավագույն հարս» տիտողոսի համար պայքարող կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ասածս այն է՝ հերիք է տառապեք ու ինքներս ձեզ տանջեք ինչ որ «մեկի սխալի» համար, որը մի քանի տարի հետո ձեր համար «ճիշտ է լինելու»։ Եկեք ինքներս մեզ խոստանանք որ ոչինչ ու ոչ ոք այդքան չարժեն, որ մեր առոջությունը և ժամանակը ծախսենք իրանց ինչ որ բաներ ապացուցելու համար ։Գիտեք կյանքում 2 բան չենք կարող ետ բերել ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ և ԺԱՄԱՆԱԿԸ։ Եկեք կյանքը սկսենք առանց բողոքելու ,բամբասելու և վիճելու։