Կարո՞ղ եք ասել, թե ով է այս կինը․ կա պշեք, երբ իմանաք ճշմարտությունը

Թերևս շատերը դեռ վաղ մանկությունից առիթ են ունեցել հաճախ տեսնել թաշկինակով գլուխը կապած, խելացի ու խոշոր աչքերով աղջնակին, որը պատկերված է շատերի սիրելի շոկոլադի՝ «Ալենկայի» վրա։ Քչերը կպատկերացնենք, որ նկարի աղջիկը ոչ թե հատուկ տեխնոլոգիաներով մշակված կերպար է, այլ իրական երեխա։

«Ալենկայի» աղջկա ուշագրավ պատմությունը սկսվել է ավելի քան կես դար առաջ։ Ոչ շատ թանկարժեք, բայց համեղ այս շոկոլադը ստեղծվել է Խորհրդային միության տարիներին, սակայն, ցավոք, ստեղծողի անունը մեզ չի հասել։

Շոկոլադի անվան շատ տարբերակներ են առաջարկվել, սակայն ընտրությունը կանգ է առել հենց «Ալենկայի» վրա։ Ասում են, որ այդ ընտրության պատճառն այն է եղել, որ այդպես են անվանել աշխատակիցներից մեկի թոռնուհուն։

Ապա շոկոլադի փաթեթավորման թղթի ընտրության մրցույթ է հայտարարվել։ Մրցույթի մասնակիցների թվում էր լուսանկարիչ-լրագրող Ալեքսանդր Գերինասը։ Դեռ 1960 թվականին նա գունավոր լուսանկարել է իր ութ ամսական դստերը՝ Ելենային՝ վզին կապված գունավոր մետաքսե շարֆով։

Այժմ Ելենա Ալեքսանդրովնան ամուսնու հետ ապրում է Խիմկիում, նրանք ունեն երկու չափահաս երեխա։