Շատ բարձր բիսկվիթի ամենապարզ բաղադրատոմսը

Այս բաղադրատոմսով պատրաստած բիսկվիթն այնքան բարձր է ստացվում, որ դրանից կարելի է ամբողջ ընտանիքի համար մեծ տորթ պատրաստել:

Բաղադրիչներ.

24 սմ թավայի համար.

6 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
1.5 թ.գ. փխրեցուցիչ
Պատրաստման եղանակ.

Ձուն և շաքարավազը միասին հարում ենք հարիչով՝ մինչև փափուկ, սպիտակ, խիտ զանգված դառնալը: Դա տևում է մոտ 1.5-2 րոպե:

Շատ կարևոր է. Պետք է սկսել հարել հարիչի ամենացածր արագության ռեժիմով՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը՝ 1-2-3-4-5… Երբ զանգվածի վրա սկսեն մնալ հարիչի հետքերը, նշանակում է, որ բավական է:

Փխրեցուցիչը լցնում ենք ալյուրի մեջ, և հետո սկսում ենք մաղած ալյուրը քիչ-քիչ ավելացնել ձվային զանգվածին: Մանրակրկտորեն, բայց զգուշությամբ գդալով խառնում ենք խմորը:

Թավայի մեջ հարկավոր է սննդային թուղթ փռել, բայց միայն խմորի տակի հատվածը: Թավայի կողքերը քիչ ձեթ քսել:

Եթե ձեթը շատ լինի, խմորը չի բարձրանա:

Խմորը լցնում ենք թավայի մեջ և դնում մինչև 180 աստիճան թաքացրած ջեռոցի մեջ, և թխում ենք նույն ջերմաստիճանի տակ:

Քանի որ բիսկվիթը բարձր է ստացվելու, թխելը կտևի մոտ 45-60 րոպե: Պարբերաբար կարելի է բացել ջեռոցը և նայել: Եթե եզրերը կարմրել են, իսկ միջուկը դեռ հում է, նվազեցրեք ջերմաստիճանը:

Միայն թե կտրոկ չանեք դա, քանի որ բիսկվիթը բարձր չի ստացվի: Եթե տեսքից թվում է, որ պատրաստ է, բարակ փայտիկով ստուգեք բիսկվիթի մեջտեղի հատվածը: Եթե փայտիկի վրա չմնան խմորի հետքեր, հիանալի է, այն պատրաստ է:

Հանում ենք թավան ջեռոցից, թողնում ենք 10 րոպե, հետո շրջում ենք սինու վրա, արագ հանում ենք թուղթը, հետո կրկին արագ շրջելով՝դնում ենք ափսեի վրա:

Շքեղ բիսկվիթը պատրաստ է: Երբ այն լիովին սառի, իսկ ավելի լավ կլինի, եթե թողնեք հաջորդ օրվա, այն կարելի է սուր լայն դանակով կտրել 3-4 շերտերի, կրեմ ընտրել և մեծ համեղ տորթ պատրաստել:

Բարի ախորժակ…