Էն օրը ապտեկայում քիչ մնաց աշխատողի մազերը պոկեի, էդ ինչ ձև են դրանք աշխատում

Դեղերս վերջանալու վրա էին ու որոշեցի գնամ առնեմ : Թե չէ հետո փողս պրծնում ա ու չեմ իմանում ինչ անեմ : Մտա ապտեկա, հերթ էր, ես էլ հերթ կանգնեցի : Ինձինց առաջ մի ջահել մամա էր՝ երեխեն գիրկը : Իրանից առաջ մի տատի էր կանգնած: Դե գիտեք, ապտեկաների տարածքը փոքր ա ու անկախ քեզանից լսում ես ինչ են խոսում : Էդ տատին մոտիկացավ աշխատողին, ցույց տվեց դեղերի ցուցակը : Աշխատողը ջահել աղջիկ էր, երևի մի 26 տարեկան : Հաշվեց ու ասեց ինչքանա կազմում գումարը : Տատին դողացող մատերով բացեց պորտմանը ու ասեց,

Копировать

Վա՜յ, բալա ջան, փողս չի հերիքի :Էդ վաճառողը ֆշշացրեց, աչքերն օլորելով ու մունաթ գալով ասեց. Տունը հաշվեիր նոր գայիր, հիմա մի խանգարի :Արունը խփեց գլխիս : Հլը էդ պրճկվածի խոսալու ձևը : Քիչ էր մնում դրա մազերը պոկեի :Մտա տատիի թևը, տարա մի կողմ ու ձեռքի մեջ փող դրեցի, ասեցի. Գնա առ ինչ դեղ պետք ա :Տատին չէր վերցնում, հետո համոզեցի : Իմ հերթը հասավ, դեղերս առա ու էդ վաճառողին ասեցի. Հլը դարակներդ փորփրի, տես մարդամիցին կա՞, քեզ շատ ա պետք : Թե չէ, հեչ մարդ չես :Ասեցի ու ջղայնացած դուս եկա ապտեկայից : Էս ի՜նչ մարդ են : Մարդ էղեք, մա՜րդ :