Ինչ ա թե ապագա սկեսուրս հավաքարար ա աշխատում, մերոնք ինձ արգելում են շփվել ընկերոջս հետ, ասում են մոռացի դրան․․․Չգիտեմ ինչ անեմ, մի խորհուրդ տվեք։Ես չեմ հասկանում էդ ինչ ձևա մարդուն դատել իրա ունեցվածքով կամ ծնողի աշխատանքի բնույթով։
Իհարկե ծնողները մեծ դեր ունեն, ինչպես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում, ծնողդ եթե «վատնա», քիչ դեպքեր են լինում, որ երեխեն ծնողին չի քաշում, բայց էդ մի կողմ, բացառություններ միշտ էլ լինում են։Ինչքան ժամանակա մի տղայի հետ եմ շփվում, աշխատասեր, բարի, չեմ ասի հարուստ են, բայց տեսնում եմ, թե ինչքանա սիրում աշխատել ու ինչքանա ձգտում մեծ բաների հաս նել, ինձ էլ ասումա մի քիչ էլ դիմացիր տունը առնեմ ամուսնանանք։
Ես տեսնում եմ, թե ոնցա ինքը աշխատում, որ իմ ու իրա համար լավ ապագա ստեղծը։ Հրաշք ծնողներ ունի, արդեն ծանոթացել եմ, վերջերս էլ իմ ծնողների հետ եմ ծանոթացրել ընկերոջս։Մերոնք ինչ իմացել են, որ իրա մաման հավաքարարա աշխատում, ասում են կապերդ խզի։Ես կյանքում տենց բան չէի սպասի մերո նցից, էդ ինչ ձևա, ինչ կապ ունի մոր աշխատանքը։
Հասկացա, որ մերոնք իրանց ասածի տերն են ու նույնիսկ ինչ որ տղաի էին ուզում բերեն հետս ծանոթացնեն, իբր որ ես սկսեմ էդ տղայի հետ շփվել, ընկերոջս ասացի, նույն վայրկյանին ասեց շորերդ վերցրու գալիս եմ հետևիցդ, հիմա իրա ծնողների հետ ենք ապրում, մինչև տունը առնենք։