Երկար տարվա մանկավարժ եմ. էն օրը ծնողներից մեկը տնօրենին ինձանից է բողոքել․․․Պատճառը իմանալով ապշեցի

Երկար տարվա մանկավարժ եմ. էն օրը ծնողներից մեկը տնօրենին ինձանից է բողոքել․․․Պատճառը իմանալով ապշեցի։ Երկար տա րիների մանկավարժ եմ: Շատ եմ սիրում իմ աշխատանքն ու երեխաներին: Առանց դպրոցի ու երեխաների կյանքս չեմ պատկերաց նում, թեև հասկանում եմ, որ արդեն տարիքս մեծ է ու շուտով ես էլ եմ թոշակի անցնելու:

Բայց քանի դեռ դպրոցում եմ, վայելու եմ իմ աշխատանքը:Երեկ իմացա, որ ծնողներից մեկը շատ վրդովված գնացել է տնօրենի մոտ ու բողոքել ինձնից՝ պահանջելով, որ ես ներողություն խնդրեմ իրենից: Իսկ պատճառն աբսուրդային է: Ծնողը տնօրենին ասել է, որ ես վատ եմ վերաբերվում իր տղային՝ դասի ժամանակ նկատողություն եմ անում բոլորի ներկայությամբ, իսկ հետո դուրս եմ հրավի րել իր տղային դասարանից՝ առանց պատճառի:

Տնօրենը նրան լսելուց հետո ինձ կանչեց իր սենյակ ու հարցրեց արդյոք ծնողի ասածները համապատասխանում ե՞ն իրականությա նը, թե ոչ: Իմ պատասխանը հետևյալն էր.

-Գարիկին նկատողություն եմ արել 4 անգամ՝ դասի ժամանակ հեռախոսով բարձր երաժշտություն միացնելու ու դասապրոցեսը խա նգարելու համար: Այնուհետև, երբ երեխան շարունակել է նման պահվածքը դուրս եմ հրավիրել դասարանից, որպեսզի դասապրո ցեսը չխանգարվի:

Ի դեպ, այդ ընթացքում ես երեխային ոչ մի անձնական վիրավորանք չեմ հասցրել, զուտ խնդրել ու պահանջել եմ, որ անջատի երաժշ տությունը: Եթե դա համարվում է՝ առանց պատճառի երեխային վիրավորել, ապա այո՛, վիրավորել եմ: Այս ամենը լսելուց հետո, տնօ րենը բավակաին խիստ տոնով ծնողին ասաց, որ իր մոտ գալուց առաջ, նախ զբաղվեն իրենց երեխայի դաստիարակությամբ ու կրթ ությամբ, հետո նոր խլեն իր ու ուսուցչուհու ժամանակը, այնուհետև դուրս հրավիրեց ծնողին իր սենյակից: