Որքա՞ն գումար կստանան արցախցիները և որքա՞ն ժամանակ

Smartinfo24-ը գրում է Առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 40+10,000 դրամի աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել ցուցաբերել սոցիալական աջակցության՝ 2024թ-ի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ անչափահասներին ու չափահասներին։ Նախագծով պահպանվում են 40+10,000 դրամ ծրագրի հիմնական պայմանները, միաժամանակ այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը՝ ներառելով 2020 թ-ից հետո տեղահանված ընտանիքների անդամներին։ Այս նոր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները»,- ասաց նա։

Մկրտչյանը նշեց, որ նշված նախագծի շահառու չեն հանդիսանում բնակարանային ծրագրի շահառուները։

«Նույն նախագծի շրջանակներում նաև իրականացնում ենք ժամկետների փոփոխություն 100,000-ների ու 50,000-ների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100,000-ների ու մյուս միջոցառումների շահառու։ Դա կանենք, երբ նրանց վեաբերյալ միգրացիոն ծառայությունից կստանանք հավաստում՝ տեղահանված լինելու փաստի մասով»,- ավելացրեց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարն ընդգծեց, որ ծրագիրը նախատեսում են իրականացնել մինչև տարվա վերջ։